Հրապարակված է

Հնչեք դպրոցական ղողանջներ և ավետեք նոր 2016 թվականը

ԻմԴպրոցը շնորհավորում է բոլորի գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը: 

Թող Նոր տարում իրականանան բոլորիդ ամանորյա երազանքները և Ձեր կյանքը լցվի խինդով ու ուրախությամբ:  Թող 2016 թվականը լինի նոր բարձունքների, հաղթանակների և ուսումնական հաջողությունների տարի: Իսկ նոր ձեռքբերումները  Ձեզ սպասեցնել չեն տա, եթե Դուք միանաք մեզ:  ԻմԴպրոցը միշտ Ձեզ հետ կլինի, կդառնա Ձեր մշտական օգնականը և հավատարիմ ընկերը կրթության զարմանահրաշ աշխարհում:

Հրապարակված է

Ինչպես կարող է ծնողը ընկերանալ «ԻմԴպրոց» կայքի հետ

Ժամանակակից դպրոցում, երբ թղթային օրագրերն արդեն քիչ են գործածում, իսկ էլեկտրոնայինները դեռ չեն հասցրել փոխարինել դրանց, ծնողները հաճախ ամբողջապես տեղեկացված չեն իրենց երեխաների առաջադիմության և խնդիրների մասին: Նրանք իրենց երեխաների գնահատականների մասին երբեմն իմանում են միայն կիսամյակի վերջում, երբ արդեն ուշ է լինում դրանք ուղղել: Եթե անգամ երեխան պարտաճանաչ լրացնում է իր օրագիրը, ծնողը, միևնույն է, լիովին տեղեկացված չէ, թե երեխան ինչ դժվարություններ ունի, ո՞ր թեմաներից և ե՞րբ է նրան անհրաժեշտ օգնություն: