Առցանց կրթական ռեսուրսներն այսօրվա հրամայականն են և դրանց դերը ուսուցչի, ծնողի և աշակերտի համար հսկայական է: Մեր սրընթաց զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում առցանց կրթական ռեսուրսները թույլ են տալիս սովորել արագ, հաճույքով ու ձեռք բերել կայուն գիտելիքներ՝ չկտրվելով բոլորի համար հարազատ ու սիրելի դարձած վիրտուալ աշխարհից:

Տարբեր երկրների փորձը կիսելու և «ԻմԴպրոց» կայքի ընձեռած հնարավորությունները քննարկելու համար ԻմԴպրոցի աշխատակազմը և ռուսաստանյան «Յակլասս» կրթական պորտալի գործընկերները հանդիպեցին N155 և N57 դպրոցների մանկավարժների ու ծնողների հետ: Հանդիպումը վերածվեց յուրօրինակ գիտա-պրակտիկ միջոցառման:

Հյուրերն իրենց ելույթներում գոհունակությամբ և ինչ որ տեղ զարմանքով նշեցին, որ «ԻմԴպրոց» կայքը առաջ է գնում «յոթմղոնանոց քայլերով»: Ընդամենը մի քանի ամսում այն հասցրել է մեծ հաջողություններ արձանագրել. օրեցօր ավելանում են գրանցված օգտատերերը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները, գնալով ավելանում է նաև ծնողների հետաքրքրվածությունը կայքի հանդեպ:

«Ես աշխատող ծնող եմ և միշտ չէ, որ հասցնում եմ գնալ դպրոց: Բայց ես գրանցվել եմ ԻմԴպրոց կայքում որպես ծնող և «Աշակերտի պորտֆոլիո» բաժնի օգնությամբ հետևում եմ իմ երեխայի առաջընթացին: Կայքը թույլ է տալիս ինձ՝ առանց ուսուցիչներին դիմելու, մշտապես տեղյակ լինել երեխայիս առաջադիմությունից, նրա գնահատականներից, հանձնարարությունների վրա ծախսած ժամանակից, յուրաքանչյուր թեմայի յուրացման աստիճանից, ինչպես նաև իմանալ, թե ինչում է նրա դժվարանում և համեմատել իմ երեխայի ցուցանիշները իր համադասարանցիների և հասակակիցների ցուցանիշների հետ: Սա շատ արդյունավետ և օգտակար գործիք է, իսկ ամենակարևորը՝ հեշտ ու արագ»,-- ասաց հանդիպմանը ներկա ծնողներից մեկը:

ԻմԴպրոց կայքի աշխատակիցները ներկայացրեցին նաև Իմ+ բաժանորդագրության հնարավորություննները, որի առկայության դեպքում ծնողը, աշակերտը և ուսուցիչը ձեռք են բերում հուսալի «օգնական», որը տրամադրում է բոլոր առաջադրանքների բացատրությունները և լուծման քայլերը: Հանդիպման ընթացքում ծավալվեցին բուռն քննարկումներ, նախանշվեցին հետագա անելիքները:

Հրապարակված է