Բարև, սիրելի ուսուցիչ

Այժմ Ձեզնից շատերը ԿԱԻ-ում մասնակցում են ատեստավորման նպատակով անցկացվող ուսուցիչների վերապատրաստմանը: Վերապատրաստման ծրագրի ՏՀՏ բաժնում արդեն ներառված է ԻմԴպրոց կայքը՝ որպես էլեկտրոնային ուսումնական ռեսուրս, որը պարտադիր  է ուսումնասիրել և կիրառել Ձեր դպրոցական աշխատանքի ընթացքում: ԿԱԻ-ի կողմից իրականացվող վերապատրաստման ժամանակահատվածում «ԻմԴպրոց» կայքը Ձեզ կտրամադրի Իմ+ բաժանորդագրություն, որպեսզի կարողանաք լիարժեք ուսումնասիրել ուսուցիչների համար նախատեսված բոլոր գործառույթները: Այդ նպատակով Ձեզ անհրաժեշտ է հետևել ներքոնշյալ կետերին:

  1. Գրանցվել «ԻմԴպրոց» կայքում և ընտրել «Ուսուցիչ»՝ դերը պորտալում տողում,
     

  2. Գրանցումն ավարտելուց հետո մուտք գործել այն էլփոստ, որով գրանցվել եք  «ԻմԴպրոց» կայքում: Ձեր փոստարկղում կգտնեք նամակ՝ ուղարկված «ԻմԴպրոց»  կայքի ադմինիստրացիայի կողմից, որում Ձեզ տրամադրված կլինի հղում՝ «Հաստատել գրանցումը» բովանդակությամբ: Միայն այն հաստատելու դեպքում Ձեր գրանցումը կհամարվի ավարտված:
  3. Եթե արդեն գրանցված եք կայքում այլ դերով, բայց Դուք գործող ուսուցիչ եք, Ձեզ անհրաժեշտ է մուտք գործել Ձեր անձնական էջ և սեղմել «Խմբագրել պրոֆիլը»: Որից հետո փոխել «Ուսուցիչ»՝ դերը պորտալում տողում:
     

  4. Այնուհետև, մինչև 30.06.2016թ, հարկավոր է լրացնել ներքոհիշյալ հայտը, որպեսզի «ԻմԴպրոց»-ը անվճար ակտիվացնի Ձեր «Իմ+» բաժանորդագրությունը, որը թույլ կտա աշխատել «Ստուգողաական աշխատանքներ» և «Աշակերտի արդյունքները» բաժիններում: Այդ գործառույթներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.imdproc.am/info/usucichnerin

 

Խնդիրների և հարցերի դեպքում զանգահարել 011 290 290, 077 017 277, 091 661 660 հեռախոսահամարներով: Ցանկանում ենք Ձեզ արդյունավետ աշխատանք:

Հարգանքով՝
«ԻմԴպրոց» թիմ

Հայտ

Հրապարակված է