Հրապարակված է

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը

ԻմԴպրոցը շնորհավորում է բոլորին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ և մաղթում խաղաղություն ու բարգավաճում:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որին կողմ քվեարկեց Հայաստանի բնակչության 94,99 տոկոսը: Հանրաքվեի արդյունքում հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Եվ այսօր մենք ապրում եք ազատ, անկախ Հայաստանում:

Հրապարակված է

Մաղթում ենք ձեռքբերումներով լի ուսումնական տարի

Սիրելի դպրոցականներ, ուսուցիչներ և ծնողներ,

«ԻմԴպրոց» կայքի անձնակազմը շնորհավորում է Ձեզ նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում արգասաբեր, հաջողություններով և նվաճումներով լեցուն ուսումնական տարի: Հուսով ենք, որ ԻմԴպրոցի հետ ձեր նոր ուսումնական տարին կլինի էլ ավելի հետաքրքիր, արդյունավետ և ձեռքբերումներով լի: