Մաղթում ենք ձեռքբերումներով լի ուսումնական տարի

Սիրելի դպրոցականներ, ուսուցիչներ և ծնողներ,

«ԻմԴպրոց» կայքի անձնակազմը շնորհավորում է Ձեզ նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում արգասաբեր, հաջողություններով և նվաճումներով լեցուն ուսումնական տարի: Հուսով ենք, որ ԻմԴպրոցի հետ ձեր նոր ուսումնական տարին կլինի էլ ավելի հետաքրքիր, արդյունավետ և ձեռքբերումներով լի:

Սիրելի աշակերտներ, ուշադրություն դարձրեք Ձեր միավորներին կայքի «ԹՈՓ-եր» բաժնում. դրանք զրոյացել են: Կայքի կանոնների համաձայն աշակերտը հավաքում է միավորներ, երբ լուծում է այն դասարանի առաջադրանքները, որում սովորում է: Ուստի, հաջորդ դասարան տեղափոխվելիս միավորները փոփոխվում են: Շտապեք կրկին հավաքել միավորներ և դառնալ օրվա լավագույն աշակերտը կամ լավագունը Ձեր դասարանում և դպրոցում:

Այս տարի մենք Ձեզ համար պատրաստել ենք հետաքրքիր մրցույթներ, որոնց մասին Դուք կտեղեկանաք կայքի գլխավոր էջում և «Նորություններ» բաժնում: Մրցույթների հաղթողներին սպասվում են անակնկալ մրցանակներ:

ԻմԴպրոցը շարունակում է մնալ Ձեր հավատարիմ աջակիցն ու ընկերը և խոստանում է հանդես գալ նորանոր անակնկալներով:

Հրապարակված է