Սիրելի ուսուցիչներ,

ԻմԴպրոցը սրտանց շնորհավորում է Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ:

Դուք կատարում եք անչափ դժվար առաքելություն՝ կրթում և ձևավորում եք մեր անկախ երկրի ապագա քաղաքացիներին: Ընդունեք մեր խորին երախտիքի և շնորհակալության խոսքերը Ձեր անձնվեր աշխատանքի, նվիրումի, հոգատարության և նոր մարտահրավերներին մշտապես դիմակայելու կարողության համար: Այսօր Ձեր առջև խորնարհվում են բոլորը:

«Իմ դպրոց» կայքի նախաձեռնություններն ուղղված են Ձեզ ամենայնս աջակցելուն, ժամանակի շնչով և արդի պահանջներին համապատասխան կրթական նյութեր ու ուսուցման միջոցներ ստեղծելուն: Ի դեմս «Իմ դպրոց» կայքի, Դուք ունեք  հավատարիմ գործընկեր: 

Կրկին շնորհավորում ենք Ձեզ և մաղթում բարձր տրամադրություն, նորանոր աշխատանքային ձեռքբերումներ, անձնական երջանկություն ու ամենայն բարիք:

Հրապարակված է