Սիրելի աշակերտներ

Այս տարի ամռանը՝ հունիսի 28-ին, ԻմԴպրոցը կազմակերպեց մրցույթ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից: Մրցույթը կազմակերպված էր խաղի տեսքով և յուրաքանչյուր աշակերտ կարող էր մասնակցել: Այս հանգամանքները մեծ ոգևորություն առաջացրեցին աշակերտների, նրանց ծնողների, ինչպես նաև ուսուցիչների շրջանում, և մասնակցեցին ավելի քան 1400 աշակերտ:

Մրցույթի բոլոր մասնակիցներին, անկախ իրենց ցուցաբերած արդյունքներից, տրվեցին մասնակցության վկայականներ:

Մրցույթն առցանց (օնլայն) ռեժիմով էր, որը նախապես նշվել էր մրցույթի անցկացման պայմաններում: Այդ իսկ պատճառով, մրցույթի վերջին փուլը նախատեսում էր լավագույն արդյունքներ ցուցաբերած, այն է՝ ամենաբարձր միավորները հավաքած և ամենաարագը լուծած,  աշակերտներին հրավիրել ԻմԴպրոցի գրասենյակ, որպեսզի մասնագետների հետ զրույցի արդյունքում որոշվի հաղթողը:

Նպատակն էր՝ ապահովել հնարավորինս թափանցիկ և արդար միջավայր:

Բոլոր երեխաներն էլ խելացի և գիտելիքներով հարուստ էին, այնուամենայնիվ հաղթողներ ճանաչվեցին՝ Եվա Ստեփանյանը, Ջուլիետտա Համբարյանը, Ռազմիկ Ալեքսանյանը:

Մրցույթի մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով, որը Ձեզ թույլ կտա պատրաստվել հաջորդ մրցույթին:

Այն Ձեզ սպասեցնել չի տա:

Հրապարակված է