ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ, 1-ին ՓՈՒԼ, 6-րդ ԴԱՍԱՐԱՆ

Հարգելի մրցույթի մասնակից դպրոցներ, Ձեզ ենք ներկայացնում մրցույթի երկար սպասված արդյունքները: Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, համաձայն մրցույթի անցկացման կանոնների և պայմանների, արդյունքների միջինացված միավորները հաշվարկելիս հաշվի են առնվելու մրցույթի օրը չներկայացած աշակերտների զրոյական միավորները:

Ցանկանում ենք նշել, որ գրեթե բոլոր դպրոցներից թեստի անցկացման ընթացքում կատարվել են ուղիղ միացումներ, որոնք տեղադրված են մեր ֆեյսբուքյան էջում: Ուրախ ենք նաև նշելու, որ բոլոր դպրոցներում պահպանվել են նախապես սահմանված մրցույթի անցկացման կանոնները և արդյունքում մրցակցությունը տեղի է ունեցել միայն գիտելիքի դաշտում:

Թափանցիկությունն ապահովելու համար՝ բոլոր մասնակից դպրոցները ստանալու են մուտքի թույլատվություն դեպի հատուկ համակարգ, որով կկարողանան ուսումնասիրել յուրաքանչյուր աշակերտի կատարած աշխատանքը: 

Ստորև ներկայացնում ենք մրցույթի մասնակից դպրոցների 6 դասարանի ընդհանուր արդյունքները և եզրափակիչ փուլ անցած ԹՈՓ դպրոցները:

 

Հրապարակված է