Նոր գործիք՝ «Առարկաների խմբագիր»

Սիրելի ուսուցիչներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ այսուհետ, Դուք ինքներդ կարող եք դառնալ Ձեր ուսումնական ծրագրի հեղինակը: Մեր թիմը ստեղծել է «Առարկաների խմբագիր» բաժինը, որի փորձնական տարբերակն արդեն առկա է «ԻմԴպրոց» կայքում: Այս գործիքը հնարավորություն է տալիս՝

  • մեկ առարկայի մեջ համախմբել տարբեր դասարանների թեմաներ և առաջադրանքներ, որոնց լուծման համար աշակերտները կվաստակեն միավորներ «ԹՈՓ համադասարանցիներ» բաժնում,
  • առարկայի մեջ փոխել թեմաների հերթականությունը, տարբերակել առաջադրանքների բարդության աստիճանները, ավելացնել նյութեր (թեմա, ենթաթեմա, տեսություն) կամ ջնջել դրանք,
  • ստեղծել միջառարկայական կապեր: Հաշվի առնելով կրթական ոլորտում տեղի ունեցող միջազգային զարգացումները, որոնք ուղղված են զարգացնելու երեխաների միջառարկայական գիտելիքները և հմտությունները, մենք Ձեզ հնարավորություն ենք տալիս այս գործիքի միջոցով զարգացնելու այդ ունակությունները:

Կարող եք մի քանի դասարանի նյութերից ստեղծել մեկ միասնական ծրագիր: Օրինակ՝ կրկնության համար կարող եք 7-րդ դասարանի նյութերին ավելացնել 6-րդ դասարանի նյութեր, իսկ ծրագիրն ավելի բարդ դարձնելու համար՝ 8-րդ դասարանի նյութեր: Լուծելով այդ առաջադրանքները՝ աշակերտները կարող են ստանալ լրացուցիչ միավորներ «ԹՈՓ համադսարանցիներ» բաժնում: Որքան ավելի շատ միավորներ վաստակեն աշակերտները, այնքան ավելի բարձր հորիզոնականում կհայտնվի դպրոցը «ԹՈՓ» բաժնում:

Եթե «ԻմԴպրոց» կայքի «Առարկաներ» բաժնում թեմաների դասավորվածությունը չի համապատասխանում Ձեր դպրոցի ծրագրին, ապա կարող եք խմբագրել այն, փոխել թեմաների, ենթաթեմաների հերթականությունը, ջնջել ավելորդները կամ ավելացնել անհրաժեշտները: 

Այս բաժինը նաև Ձեր աշակերտներին օլիմպիադաների նախապատրաստելու կամ թեմայից հետ մնացածների հետ առանձին աշխատելու հնարավորություն է տալիս: Ուղղակի պետք է բարդության տարբեր աստիճաններ ունեցող թեմաներից և առաջադրանքներից բաղկացած նոր ծրագիր ստեղծել:

«Առարկաների խմբագիր»-ը նաև օգնում է իրականացնել միջառարկայական կապ: Գործիքը ուսուցչին հնարավորություն է տալիս օրինակ՝ «Ատոմի կառուցվածքը» թեմայից առաջադրանքներ ավելացնել «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից, իսկ քիմիական բանաձևերը ճիշտ հաշվարկելու համար նաև առաջադրանքներ «Հանրահաշիվ» առարկայից: Այս ամենը հնարավորություն է տալիս աշակերտին համակողմանի ուսումնասիրել նույն երևույթը:

«Առարկաների խմբագիր»-ով ավելի հեշտ աշխատելու համար, հետևեք ներքոհիշյալ հրահանգներին, որտեղ քայլ առ քայլ նկարագրված է սեփական առարկան ստեղծելու գործընթացը՝

  • Մուտք գործեք «Առարկաներ» բաժին և սեղմեք «Ստեղծել առարկա» կոճակը:

  • «Նոր առարկայի ստեղծում» էջում գրեք նոր առարկայի անվանումը, ուսումնական ծրագրի անվանումը և սեղմեք «Ստեղծել» կոճակը:

    Ուշադրություն. խորհուրդ ենք տալիս առարկայի անվանում բաժնում գրել Ձեր անունը, որպեսզի աշակերտները չշփոթեն Ձեր առարկան «ԻմԴպրոց» կայքի մյուս առարկաների հետ:

  • Ձեր սեփական առարկան արդեն ստեղծվել է: Այժմ անհրաժեշտ է «Առարկաներ» բաժնից ավելացնել ուսումնական նյութեր: Դրա համար սեղմեք «Ավելացնել նյութեր» կոճակը և ընտրեք Ձեզ անհրաժեշտ առարկան:

    Մեր օրինակում դա «Հանրահաշիվ» առարկան է: Շարունակելու համար սեղմեք «Ընտրել առարկան» կոճակը:

  • Այնուհետև անհրաժեշտ է ընտրել թեմաները: Ենթաթեմաները բացելու համար սեղմեք կապույտ սլաքի վրա կամ երկու անգամ սեղմեք թեմայի անվան վրա: ✓-ով նշեք այն թեմաները, որոնք ցանկանում եք ներառել Ձեր առարկայի մեջ, և սեղմեք «Ընտրել թեմաները»:

  • Որպես օրինակ ընտրեք մեկ թեմա 8-րդ դասարանից:

  • Ընտրած թեմաները, ենթաթեմաները, տեսությունները, առաջադրանքները և թեստերն արդեն ավելացվել են Ձեր առարկայում:

    Սկզբում կամայական ընտրված թեման տեղափոխենք ցանկում դեպի վերև: Դա անելու համար մկնիկը պահեք թեմայի անվան վրա և երկար սեղմելով մկնիկի կոճակը, տարեք թեման ցուցակի սկիզբ:

  • Հիանալի աշխատանք: Հիմա փորձեք հեռացնել 2-րդ և 3-րդ ենթաթեմաները: Դրա համար բացեք թեման և հերթականությամբ մկնիկի աջ կոճակով սեղմեք ենթաթեմաների անունների վրա, զուգահեռ սեղմած պահեք ստեղնաշարի «Ctrl» կոճակը:

    Հեռացնելու համար մկնիկի ձախ կոճակը սեղմելով՝ ընտրեք «Ջնջել»:

  • Ձեզ մոտ, պրակտիկորեն, արդեն պատրաստ է 8-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված ուսումնական ծրագիրը: Այն ավելի հետաքրքիր դարձնելու համար ավելացրեք թեմաներ 9-րդ դասարանի «Հանրահաշիվ» առարկայից:
    Սկզբում սեղմեք «Ստեղծել նոր թեմա» կոճակի վրա և այն անվանեք օրինակ՝ «Լրացուցիչ առաջադրանքներ»: Այնուհետև ստեղծված թեմային ավելացրեք մեկ ենթաթեմա՝ «9-րդ դասարան»: Դա անելու համար մկնիկի աջ կոճակով սեղմեք թեմայի անվան վրա և ընտրեք «Նոր ենթաթեմա» կետը:

  • Հիանալի է: Հիմա լրացրեք ստեղծված ենթաթեման «9-րդ դասարանի Հանրահաշիվ» առարկայի առաջադրանքներով: Սեղմեք «Ավելացնել նյութեր» կոճակի վրա և Ձեզ անհրաժեշտ առարկայից ընտրեք առաջադրանքներ:

    Ուշադրություն. օգտագործեք «Առարկայի որոնում»-ը՝ նյութերն ավելի արագ որոնելու համար:

  • Տեղափոխեք հետաքրքիր առաջադրանքները ավելի վաղ ստեղծված ենթաթեմաների մեջ կամ հեռացրեք առարկաներից այն նյութերը, որոնք Ձեզ անհրաժեշտ չեն:

  • Ձեր առարկան պատրաստ է: Մնում է միայն հրապարակել այն 8-րդ դասարանի համար:

    Ուշադրություն. ընտրած կարգավորումները միշտ հնարավոր է փոխել:

  • Ստեղծված առարկան 10-15 րոպեի ընթացքում հասանելի կլինի Ձեր դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին:

 

Ցանկանում ենք ստեղծագործական հաջողություններ և գերազանց առաջադիմություն Ձեր աշակերտներին:

Հրապարակված է