Սիրելի աշակերտներ,

Այս ամառը Ձեզ համար լի է լինելու ուրախ նորություններով։  ԻմԴպրոցը հրավիրում է Ձեզ մասնակցելու հետաքրքիր և անակնկալներով լի մրցույթների։

Շտապեք մասնակցել Հունիս ամսին կայանալիք օնլայն մրցույթներին, փորձեք Ձեր ուժերը և միգուցե հենց Դուք կդառնաք մրցույթի հաղթող։

Մրցույթում հաղթող կճանաչվեն մրցութային առաջադրանքներից լավագույն արդյունք ցուցաբերած՝ ամենաբարձր միավորներ հավաքած և դրանք ամենաարագը լուծած աշակերտները։ Յուրաքանչյուր առարկայից հաղթող ճանաչված աշակերտը կստանա արժեքավոր մրցանակ և հաճելի անակնկալ։ Մրցույթի բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքից, կստանան մասնակցության վկայականներ։

Մրցույթները նախատեսված են Երկրաչափություն 7-8, Երկրաչափություն 9 և Հայոց լեզու 7-8 դասարանների աշակերտների համար։

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած աշակերտ, ով գրանցված է imdproc.am կայքում և ունի «Իմ+» բաժանորդագրություն։ Մրցույթի ընթացքում գործելու է նաև «Իմ+ մրցույթ» բաժանորդագրությունը։  

Հետևեք ԻմԴպրոցի նորություններին, որպեսզի բաց չթողնեք նշված մրցույթների մանրամասները։

Հրապարակված է