Հրապարակված է

Շնորհավոր տոնդ, անկա՛խ Հայաստան

ԻմԴպրոցը շնորհավորում է բոլորին Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակի առթիվ և մաղթում խաղաղություն, առաջընթաց,  նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

Հրապարակված է

Դասարանի պորտֆոլիո ուսուցիչների համար

Հարգելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում ենք ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և ցանկանում ենք ձեզ մատուցել մի նվեր, որը պատրաստել ենք ողջ ամառվա ընթացքում:
Մենք, մեր կայքի առաջատար ուսուցիչների հետ համատեղ, մշակել ենք դասարանի պորտֆոլիո, որում զետեղել ենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է «ԻմԴպրոց» կայքում ձեր աշխատանքը դյուրին և հարմարավետ դարձնելու համար:

Հրապարակված է

Գնահատման և թեստավորման վերապատրաստումներ ԻմԴպրոցի հետ

Սիրելի ուսուցիչներ,

Աշնան ամիսներին ԻմԴպրոցը կազմակերպելու է երկու փուլից բաղկացած գնահատման և թեստավորման թեմաներով վերապատրաստումներ։ Դասընթացները անցկացնելու են ոլորտում առաջատար և բազմամյա փորձ ունեցող լավագույն մասնագետները։ Դասընթացները հաջող ավարտած մասնակիցները կստանան համակողմանի հավաստագրեր։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցել՝ լրացնելով հայտը։

Հրապարակված է

Մաղթում ենք ձեռքբերումներով լի ուսումնական տարի

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,

ԻմԴպրոցը սրտանց շնորհավորում է բոլորիդ Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի, գրի ու դպրության տոնը և նոր ուսումնական տարվա մեկնարկը։