Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,

 

ԻմԴպրոցը սրտանց շնորհավորում է բոլորիդ Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի, գրի ու դպրության տոնը և նոր ուսումնական տարվա մեկնարկը։

Այս տոնն առանձնահատուկ նշանակություն ունի բոլորիս համար։ Միայն ուսումը և գիտելիքն են հնարավորություն տալիս իրականություն դարձնել պատանեկան երազանքներն ու իրագործել կյանքի նպատակները։

Հիրավի գիտելիքն անգնահատելի արժեք է և հզոր ուժ՝ թե՛ մեր երկրի հզորացման, թե՛ յուրաքանչյուրիս բարօրության համար։ Հիշենք հայտնի ասացվածքը. «Գիտելիքը տիրակալն է, իսկ հարստությունը՝ նրա հպատակը»։

Նոր ու արժեքավոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին «ԻմԴպրոցը» Ձեր հավատարիմ աջակիցն է, հուսալի ընկերն ու երաշխավորը։

Հրապարակված է