ԻմԴպրոցը շնորհավորում է բոլորին Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակի առթիվ և մաղթում խաղաղություն, առաջընթաց,  նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որին կողմ քվեարկեց Հայաստանի բնակչության 94,99 տոկոսը: Հանրաքվեի արդյունքում հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Եվ այսօր մենք ապրում եք ազատ, անկախ Հայաստանում:

Սիրելի՛ երեխաներ, Դուք իրավմամբ անկախության սերունդ եք և մեր ժողովրդի հպարտությունն ու ապավենը: Ձեզ է տրված կառուցել մեր երկրի հուսալի ապագան՝ Ձեր գիտելիքներով, ձեռքբերումներով, հաջողություններով և հաղթանակներով:

Արդյունավետ և խելացի օգտագործեք Ձեզ ընձեռված հնարավորություններն ու դպրոցական տարիները՝ դարձնելու մեր երկիրը բոլորիս երազած հզոր Հայաստանը: Հաջողությունը կախված է Ձեր սեփական ուժերի հանդեպ հավատից ու վստահությունից. այն միայն Ձեր աշխատասիրության, համառության և հետևողականության արդյունքն է:

Սովորեք եռանդով, իսկ ԻմԴպրոցը մշտապես կլինի Ձեր կողքին, չէ որ այն Ձեր հուսալի օգնականն է:

Հրապարակված է