Այսօր ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ «ԻմԴպրոց»-ը նշում է իր ստեղծման և բեղմնավոր գործունեության երկրորդ տարին: Երկու տարին կարճ ժամանակահատված է կայանալու համար, սակայն հպարտությամբ կարող ենք փաստել, որ «ԻմԴպրոցը»-ը ոչ միայն կայացել է, այլև կարողացել է գտնել իր ուրույն տեղը ՀՀ կրթական համակարգում: «ԻմԴպրոց» կայքը դարձել է անփոխարինելի, բազմաֆունկցիոնալ ինտերնետ ռեսուրս դպրոցականների, ուսուցիչների, ինչպես նաև ծնողների համար:

Այս երկու տարվա ընթացքում մեր կայքում գրանցվել են բազմաթիվ օգտատեր ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Կայքում ակտիվ գործունեություն է ծավալում 1620 ուսումնական հաստատություն՝ դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ: Միայն Արցախից գրանցված է շուրջ 150 դպրոց:

«ԻմԴպրոց» կայքում ներկայացված առարկաների թիվը այսօր հասնում է 16-ի և դեռ աճելու միտում ունի: Մեր անձնակազմը մշտապես աշխատում է բարձրացնել իր մշակած կրթական ռեսուրսի որակը՝ դարձնելով այն մատչելի և գրավիչ:

Շնորհակալ ենք մեր բոլոր օգտատերերին, գործընկերներին այս երկու տարվա ընթացքում մեր կողքին լինելու և աջակցելու համար: Մեր գրանցած հաջողությունները պարտավորեցնում են ավելի լավ աշխատել և վստահ քայլերով շարժվել առաջ:

Հատկանշական է, որ այս տոնական օրը չէր կարող անցնել առանց անակնկալների: «ԻմԴպրոց» կայքն իր տարեդարձի առթիվ հայտարարում է, որ միայն այսօր՝ նոյեմբերի 24-ին, 1 տարով «Իմ+» բաժանորդագրությունը կարող եք ձեռք բերել ընդամենը 5000 դրամով: Շտապեք բաժանորդագրվել և կստանաք հնարավորություն օգտվելու կայքի բոլոր ծառայություններից:

Ձեր հավատարիմ ընկեր «ԻմԴպրոց»

 

Հրապարակված է