Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԻմԴպրոց կայքի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության հետ կազմակերպվող Երևանի 12 վարչական շրջանների միջև տեղի ունեցող մրցույթի պաշտոնական բացման արարողությունը և վիճակահանությունը: Մրցույթի մեկնարկը տրվել էր 01.10.2017թ: Ուրախ ենք տեղեկացնելու, որ ի համեմատ նախորդ տարվա` այս անգամ մրցույթին մասնակից դպրոցների թիվը կրկնապատկվել էր. 40 դպրոց մասնակցում է 5-րդ դասարանով և 33 դպրոց 6-րդ դասարանով (մասնակից դպրոցների ցանկին կարող եք ծանոթանալ ստորև ըստ խմբերի):

 

Այս ընթացքում «ԻմԴպրոց»-ի թիմը անց է կացրել համապատասխան վերապատրաստումներ յուրաքանչյուր մասնակից դպրոցի ուսուցչամանկավարժական կազմի հետ` միտված կայքի բոլոր գործիքների արդյունավետ և հմուտ կիրառմանը: Վերապատրաստումների հիմնական նպատակն էր երեխաների մոտ ամրապնդել իրենց գիտելիքները մաթեմատիկա առարկայից, պարզել նրանց կողմից չյուրացված թեմաները և օգտվելով կայքի համապատասխան գործիքներից` բարձրացնել երեխաների առաջադիմությունը: Այդ ընթացքում նաև իրականացվել են մի շարք հանդիպումներ ծնողների և աշակերտների հետ՝ կայքի բովանդակությունը և մրցույթի էությունը ներկայացնելու նպատակով:

Ինչպես գիտենք, մրցույթն անց է կացվում «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև: Այն ընթանալու է 2 փուլով. առաջին փուլի ավարտին տրվելու է ստուգիչ թեստ` 2-րդ փուլի մասնակիցներին որոշելու համար: Նույնը և 2-րդ փուլի ավարտին` տրվելու է թեստ, և ամենաբարձր միջինացված միավորներ հավաքած դասարանները կդառնան հաղթողներ: Հաղթելու է մեկ 5-րդ և մեկ 6-րդ դասարան: Հաղթող դասարաններից յուրաքանչյուր աշակերտ ստանալու է պլանշետ:

 

Ուրախ ենք տեղեկացնելու, որ վիճակահանությունից հետո մեզ միացավ նաև Երևանի Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի 5-րդ դասարանը, որը հաճելի կերպով լրացրեց 10-րդ խումբը՝ դառնալով այդ խմբի 4-րդ մասնակիցը: Ահա և վիճակահանության արդյունքում ձևավորված խմբերը`

5-րդ ԴԱՍԱՐԱՆ

ԽՈՒՄԲ 1 ԽՈՒՄԲ 2 ԽՈՒՄԲ 3
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոց     
Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոց
Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոց Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոց     
Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոց
Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոց - 5ա դաս.     
Երևանի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 դպրոց - 5գ դաս.
Երևանի թիվ 64 դպրոց Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոց Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց
ԽՈՒՄԲ 4 ԽՈՒՄԲ 5 ԽՈՒՄԲ 6
Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոց Երևանի թիվ 174 դպրոց Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց - 5գ դաս.
Երևանի թիվ 186 դպրոց - 5ա դաս. Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց Երևանի թիվ 186 դպրոց - 5բ դաս.
Երևանի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 դպրոց - 5դ դաս. Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոց - 5գ դաս. Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոց
Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 դպրոց     
Երևանի թիվ 100 դպրոց
Երևանի Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 դպրոց
ԽՈՒՄԲ 7 ԽՈՒՄԲ 8 ԽՈՒՄԲ 9
Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոց Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց - 5ե դաս. Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 դպրոց - 5ա դաս.

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց - 5գ դաս.
Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 դպրոց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց - 5դ դաս.

Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոց
    
Երևանի թիվ 87 դպրոց
Երևանի թիվ 187 դպրոց
Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոց Երևանի Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոց Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 դպրոց
ԽՈՒՄԲ 10
Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 դպրոց - 5բ դաս.
Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց
Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոց
Երևանի Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց

 

6-րդ ԴԱՍԱՐԱՆ

ԽՈՒՄԲ 1 ԽՈՒՄԲ 2 ԽՈՒՄԲ 3
Երևանի թիվ 179 դպրոց Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 դպրոց     Երևանի Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 դպրոց
    Երևանի Վիսարիոն Բելինսկու անվան թիվ 38 դպրոց Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 դպրոց     Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց
Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոց
Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոց     Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 դպրոց Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց
ԽՈՒՄԲ 4 ԽՈՒՄԲ 5 ԽՈՒՄԲ 6
Երևանի Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոց     Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 դպրոց Երևանի թիվ 50 դպրոց
Երևանի թիվ 87 դպրոց Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոց Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոց
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց - 6բ դաս. Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 դպրոց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց - 6գ դաս.
Երևանի թիվ 174 դպրոց     Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոց Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց
ԽՈՒՄԲ 7 ԽՈՒՄԲ 8
Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոց     Երևանի թիվ 99 դպրոց
Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոց Երևանի Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց
Երևանի թիվ 186 դպրոց Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 դպրոց
Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոց Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց
  Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոց

 

Մրցույթի 1-ին փուլի ավարտը, համապատասխանաբար 5-րդ և 6-րդ դասարանների համար, տեղի կունենա դեկտեմբերի 19-ին և 20-ին՝ ժամը 13:30-ին: Այն տեղի է ունենալու յուրաքանչյուր դպրոցի համակարգչային լսարանում: Յուրաքանչյուր դպրոցում ներկա է լինելու ԻմԴպրոցի ներկայացուցիչը: Հաջորդ փուլի մանրամասները կտեղադրվեն առաջին փուլի ավարտից հետո: Սիրով, ԻմԴպրոց

Հրապարակված է