ԻմԴպրոցը Ձեզ սիրում է

Մեր շատ սիրելի աշակերտներ, քաղաքացիներ

Մենք ստանում ենք բազում նամակներ, որ այս կամ այն խնդիրը աջակցենք լուծել՝ հիմնականում շրջանավարտների և 4-րդ և 9-րդ դասարանների աշակերտների կողմից: Հասկանալի է՝ մոտենում են ավարտական քննությունները: Ինչպես գիտեք, մենք ունենք «Իմ+» ծառայություն, որը Ձեզ օգնում է հասկանալու խնդրի տրամաբանությունը և ինքնուրույն կառուցելու Ձեր սեփական գիտելիքը: Այս պահին Ձեզ էլ ավելի է հարկավոր մեր թիմի, մասնագետների օժանդակությունը և մենք անվերապահ Ձեզ համար ԻմԴպրոց կայքի բոլոր ծառայությունները մինչև 2017- 2018 ուսումնական տարվա վերջ դարձնում ենք անվճար՝ ավագ դպրոցի նյութերը, «Իմ+» ծառայությունը: Բոլոր ցանկացողներին խնդրում ենք լրացնել տողերը, որ կարողանանք ակտիվացնել Ձեր Իմ+ը:

Մենք Ձեզ սիրում ենք: ❣️

Հրապարակված է