Սիրելի՛ ուսուցիչներ, ԻմԴպրոցը շնորհավորում է ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Դուք, կրթելով ու դաստիարակելով աշակերտներին, օգնում եք նրանց առաջին քայլերն անել կյանքում, դառնալ լավ մարդ ու քաղաքացի:

Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացումը թե՛ մեր սերունդներին, թե՛ մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ:

«ԻմԴպրոց» կայքի նախաձեռնություններն ուղղված են ձեզ մշտապես աջակցելուն, ժամանակի շնչով և արդի պահանջներին համապատասխան կրթական նյութեր ստեղծելուն: Ի դեմս «ԻմԴպրոց» կայքի՝ դուք ունեք հավատարիմ գործընկեր: 

Կրկին շնորհավորում ենք ձեզ և մաղթում տոնական բարձր տրամադրություն, արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ մատաղ սերնդին կրթելու մեծ և պատասխանատու գործում:

Հրապարակված է