Տեսություն

Աշխարհի խոշորագույն էլեկտրակայանները
Քսանմեկերորդ դարի մարդկանց համար դժվար է պատկերացնել կյանքն առանց համացանցի, իսկ առանց էլեկտրականությա՞ն...
 
Տեսանյութը վերաբերում է էլեկտրաէներգիայի ստացման պատմությանը: Հետաքրքիր է հետևել, թե ինչպե՞ս են տարբեր ազգերի ներկայացուցիչներ աստիճանաբար զարգացրել այս ոլորտը՝ նպաստելով ներկայիս «էլեկտրոնացված» աշխարհի ստեղծմանը:
 
 
Էլեկտրական հոսանքն անհրաժեշտ է ամենուրեք՝ գործարանում և անասնապահական ֆերմայում, բնակարանում ու գնացքում, հեռախոսակայանում, դպրոցում և այլուր: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել էլեկտրաշարժիչներ, էլեկտրասարքեր կամ պարզապես էլեկտրական լամպեր:
 
Էլեկտրական էներգիան արտադրում են էլեկտրակայաններում տեղադրված հատուկ մեքենաները՝ էլեկտրական հոսանքի գեներատորները կամ դինամոմեքենաները:
Էլեկտրակայաններում տեղադրված վիթխարի գեներատորներն արտադրում են փոփոխական հոսանք: Որպեսզի գեներատորն էլեկտրական հոսանք տա, ռոտորը պետք է պտտվի: Մեծ գեներատորի ռոտորը կշռում է հարյուրավոր տոննա, և այն պտտում է հատուկ մեքենան՝ տուրբինը, որն ունի թիերով կամ թևերով աշխատանքային անիվ: Շոգու, շիկացած գազի կամ ջրի շիթը թափով հարվածում է այդ անվի թիերին և հարկադրում տուրբինին ու դրա հետ նաև գեներատորի ռոտորին պտտվել: Եթե տուրբինը պտտում է ջրի հոսքը, էլեկտրակայանը կոչվում է ջրաէլեկտրակայան, երբ շոգին՝ ջերմաէլեկտրակայան, շիկացած գազերի շիթը՝ գազատուրբինային էլեկտրակայան և այլն:
 
Առաջին ջրէկները՝ ընդամենը մի քանի 100 Վտ  հզորությամբ, կառուցվել են Գերմանիայում և Անգլիայում 1876– 1881 թթ-ին: Հետագայում նավարկելի գետերի վրա ջրէկներ կառուցվեցին նաև Շվեյցարիայում (1892 թ-ին), ԱՄՆ-ում (1893 թ-ին), Ֆրանսիայում (1903 թ-ին), Ռուսաստանում (1909 թ-ին): Այժմ ամբողջ աշխարհում գործում են բազմաթիվ ջրէկներ, առանց որոնց չէր զարգանա տարբեր երկրների արդյունաբերությունը, և անհնարին կլիներ դրանց գոյությունը:
 
Աշխարհի ջրային և ատոմային խոշորագույն էլեկտրակայանները
7 աշխարհ.jpg7 աշխարհ1.jpg
 
Աշխարհի խոշորագույն ջրային էլեկտրակայանները
 
էլեկտր..jpg
Աղբյուրները
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
http://www.power-technology.com/features/feature-the-10-biggest-hydroelectric-power-plants-in-the-world/
https://en.wikipedia.org/wiki/List_of_largest_hydroelectric_power_stations#cite_note-ita2016-1
https://www.youtube.com/watch?v=g8cJN6ZpX94
http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=224