Տեսություն

Սննդի արդյունաբերությունը 
Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ բնակչությանը
մատակարում է պարենամթերք: Այս կապի արդյունքում ձևավորվել է ագրոարդյուանաբերական համալիրը, որի ենթաճյուղերը վերամշակում են գյուղատնտեսության արտադրանքը թեթև և սննդի արդյուանբերության միջոցով: 
Օրինակ
Կաթնամթերի ատադրությունը, որտեղ կաթը գյուղատնտեսական արտադրանք է, իսկ պանիրը, թթվասերը, կարագը և այլն՝ սննդի արդյունաբերության:
 Без названия.jpgimages (24).jpg
 
Սննդի արդյունաբերությունը առկա է աշխարհի բոլոր երկրներում, այսինքն` սննդի արդյունաբերության տեղաբաշխումը ևս  (թեթև արդյուանբերության նման) ունի  համատարած բնույթ։ Արագ փչացող հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ և այլն) մշակող ձեռնարկությունները տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։
 
Շաքարի գործարան
 
9726.jpeg Без названия (1).jpg
 
Միևնույն ժամանակ, դրանցից պատրաստված արտադրանքը (օրինակ` պահածո կամ շաքար)  հարմար է երկարատև պահպանման և տրանսպորտային փոխադրման համար շաքարեղեգի և շաքարի ճակնդեղի աճեցման երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ,  Ուկրաինա), կարագի արտադրությունը՝ Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, գինու արտադրությունը՝ Իտալիայում, Ֆրանսիայում և խաղող մշակող այլ երկրներում։ 
 
Սառնարանային տնտեսության և ռեֆրիժերատորային տրանսպորտի (սառցարան նավերի, երկաթուղային վագոնների և ավտոմեքենաների) օգտագործման շնորհիվ շուտ փչացող, բայց նախնական մշակման ենթարկված գյուղատնտեսական հումքը և ձկնամթերքը փոխադրվում են բնակչության մեծ խտություն,  հետևապես` սննդամթերքի մեծ պահանջարկ ունեցող վայրեր:
ՀՀ-ում սննդի արդյունաբերության առավել զարգացած ճյուղերից են գինու-կոնյակի, գարեջրի, պանրի, հրուշակեղենի, հանքային ջրերի, պահածոների, մսամթերքի արտադրությունները:
 
Երևանի կոնյակի գործարանը
 
big_cbde729ce4db892f9ef46ee9209861ac.jpg
 
Ջերմուկի հանքային ջրի գործարանը
 
44892957.jpg
Սննդի արդյունաբերությունը սննդամթերք արտադրող ճյուղերի ամբողջություն է:
Նրա կազմում են մսեղենի, կաթնեղենի, ալրի-ձավարեղենի, հացաթխման, շաքարի, հրուշակեղենի, պահածոների, յուղի-ճարպի արդյունաբերությունը, ձկնարդյունաբերությունը և այլն: Նրա ճյուղերի մի մասը կողմնորոշվում է դեպի հումքի աղբյուրը (շաքարի, յուղի-ճարպի, պահածոների), մյուսները՝ սպառման շրջանները (հացաթխման, հրուշակեղենի, կաթնեղենի և այլն): Սառնարանային տնտեսության և ռեֆրիժերատորային տրանսպորտի զարգացումը զգալիորեն ընդարձակել է նրա տեղաբաշխման հնարավորությունները:
 
Աղյուսակում ներկայացված են սննդի արդյունաբերության արտադրատեսակների գծով առաջատար երկրները: 
 
ԱրտադրատեսակՊետություններ
շաքարՀնդկաստան, Բրազիլիա, Կուբա, Ուկրաինա, ԱՄՆ
կենդանական յուղՀնդկաստան, ՌԴ, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա
բուսական յուղԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Իսպանիա, ՌԴ, Ուկրաինա
 պանիրԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, ՌԴ, Նիդերլանդներ
ձկան պահածոՃապոնիա, Չինաստան, ԱՄՆ, ՌԴ, Դանիա, Նորվեգիա, Պերու
թեյՀնդկաստան, Չինաստան, Շրի Լանկա
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության
հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008