Մեքենաշինությունը: Ընդհանուր բնութագիրը
Մեքենաշինությունը սև և գունավոր մետաղների հիմնական սպառողն է, որն առանցքային դեր է խաղում արդյունաբերության մեջ: Այն ընդգրկում է բազմաթիվ ենթաճյուղեր ու արտադրություններ, որոնք տարբեր տեսակի մեքենաներ և սարքավորումներ են մատակարարում տնտեսության բոլոր ճյուղերին:
 
Ուշադրություն
Առավել կարևոր են մեքենաշինության տրանսպորտային, հաստոցաշինական, սարքաշինական, գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, էներգետիկական ճյուղերն ու ենթաճյուղերը։
Մեքենաշինության դերը շատ մեծ է տնտեսության բազմակողմանի զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի ապահովման, արտադրության ավտոմատացման, մարդկանց կենցաղի ու աշխատանքի պայմանների բարելավման գործում։ Մեքենաշինության յուրաքանչյուր ենթաճյուղի տեղաբաշխումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկն ունի մյուսներից ավելի կարևոր, նույնիսկ վճռորոշ նշանակություն: Արդի մեքենաշինության փոփոխության և զարգացման գլխավոր միտումը (ուղղությունը) գիտատարության մակարդակի բարձրացումն է:
 
Ռոբոտաշինությունը մեքենաշինության նորագույն ճյուղերից է:
 
robot-madrid--620x349.jpg 
 
Ուշադրություն
Մեքենաշինության զարգացման մյուս կարևոր ուղղությունն այն է, որ այդ բնագավառում ձևավորվում են մեքենաշինական այնպիսի հսկա միավորումներ, որոնք մեծ դեր են խաղում ոչ միայն տվյալ երկրի, այլև աշխարհի մեքենաշինական արտադրության մեջ:
Օրինակ
Այդպիսի միավորումներից են «Տոյոտան», «Ֆորդ մոթորզը», «Սիմենսը», «Սոնին» և այլն:
«Սոնին» ներկայանում է բազմատեսակ ապրանքներով:
 
Sony NFC Products.jpg
 
Մեքենաշինությունը, նախ և առաջ, զարգացած երկրների մենաշնորհն է: Ձևավորվել են մեքենաշինության զարգացման երեք խոշոր տարածաշրջաններ` Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ և Արևելյան Ասիա (Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Չինաստան և այլն): 
 
Համաշխարհային մեքենաշինության առաջատար ճյուղը տրանսպորտային մեքենաշինությունն է, մասնավորապես՝ ավտոմեքենաշինությունը:
Օրինակ
Առաջատար երկրներն են Չինաստանը, ԱՄՆ­ը, Ճապոնիան և Գերմանիան, որոնք միասին արտադրում են աշխարհի ավտոմեքենաների ավելի քան կեսը:
Ավտոմեքենաների մակնիշներ և արտադրող երկրները
 
բրենդ 1ներ.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ.
Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.abc.es/media/tecnologia/2016/01/27/robot-madrid--620x349.jpg