Տեսություն

Ջրային ռեսուրսներ
Երկրագունդն ընդհանուր առմամբ ապահովված է ջրային ռեսուրսներով: Հիշենք, որ համաշխարհային օվկիանոսը, ծովերով հանդերձ, զբաղեցնում է մեր մոլորակի մակերեսի 71%­-ը (361 մլն քկմ), բայց այդ ռեսուրսների հիմնական մասը ծովի աղի ջուրն է, որն առանց աղազերծելու պիտանի չէ ոչ միայն խմելու, այլև կենցաղում և արտադրության մեջ օգտագործելու համար: Ջրային ռեսուրսների 96,4%-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին և միայն 3,6 %-ը՝ ցամաքային ջրերին:
 
images (13).jpg

Երկրագնդի ջրային ռեսուրսների միայն 2,5 %­ ն է քաղցրահամ ջուր:
 
Ուշադրություն
Հիշենք, որ քաղացրահամ է համարվում այն ջուրը, որի \(1\) լ-ում կան \(1\) գ-ից քիչ լուծված աղեր:
Դրանցից էլ միայն մոտ 1 %­-ն է վերականգնվող (ամեն տարի համալրվող ջուրը). մենք հնարավորություն ունենք օգտագործելու մթնոլորտային տեղումների տեսքով կուտակվող ջրային ռեսուրսները, որոնք, թափվելով Երկրի մակերևույթին, առաջացնում են գետային հոսք: Այդ հոսքը տարեկան կազմում է ոչ ավելի, քան 45 հազ. խկմ, այսինքն`  երկրագնդի վրա կուտակված քաղցրահամ ջրի  ընդամենը 0,16 %-­ը: Անկասկած, դա քիչ չէ, քանի որ տասնապատիկ գերազանցում է մարդկության ներկա պահանջարկը: Բայց  օգտագործման  համար  մատչելի  ջրային  ռեսուրսները տեղաբաշխված են խիստ  անհամաչափ: Հատկապես անապատային, կիսաանապատային ու տափաստանային բնական զոնաներում գտնվող շատ երկրներ քաղցրահամ ջրի սուր պակաս են զգում: Դրան հակառակ` երկրագնդի խոնավ կլիմայական պայմաններ ունեցող տարածքներում դիտվում է ջրի հսկայական ավելցուկ:
 
images (12).jpg
Ջրային  ռեսուրսների կարևոր առանձնահատկությունն այն է, որ երկրագնդի վրա ջրի շրջապտույտի շնորհիվ ջրի քանակը մշտապես վերականգնվում է, այսինքն` ջուրը քանակապես չի սպառվում։ Բայց մարդն իր գործունեության ընթացքում փոխում է ջրի որակը. աղտոտում է գետերի, լճերի և ստորերկրյա ջուրը՝ դարձնելով օգտագործման համար ոչ պիտանի: Այլ կերպ ասած` տեղի է ունենում ջրային ռեսուրսների որակական սպառում։ 
 
Քաղցրահամ ջրի որակական սպառումը տեղի է ունենում արտադրության ծավալների և  բնակչության թվաքանակի ավելացման հետևանքով: Մարդկության 1/3­-ը օգտագործում է խմելու անորակ ջուր, 1/3-­ը սպառում է անբավարար քանակությամբ, բայց որակյալ ջուր, և միայն 1/3-­ն է օգտագործում լավորակ և բավարար քանակությամբ ջուր:
Բնակիչների թիվը, որոնց մեկ շնչի սպառած ջրի օրական քանակը բավարար է (ավելի քան 50 լիտր/օր): Բնակիչների թիվը, որոնց մեկ շնչի սպառած ջրի օրական քանակը անբավարար է (մինչև 50 լիտր/օր)
երկրագնդի ջրեը1.jpg
երկրագնդի ջրեը2.jpg
Ստորև տրված նկարներում ներկայացված է ջրի հիմնախնդրի պատկերը (կանախատեսում 2025 թ.): Բաց գույնով տրված են այն տարածաշրջանները, որոնք քիչ են վտանգված (խոցելի), իսկ մուգ երանգով՝ առավել վտանգված տարածաշրջանները: 
mappp.png
Կենսաբանական ռեսուրսներ:
Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կենսաբանական ռեսուրսները: Դրանք բույսերը, կենդանիներն ու սնկերն են, որոնք միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ  որում` միայն  բույսերին բաժին է ընկնում կենսազանգվածի 98%­-ը: 
 
Նախկինում, որսորդության ու հավաքչության ժամանակաշրջանում, մարդն իր գոյությունը պահպանում էր բացառապես դրանց շնորհիվ: Այժմ մարդը գյուղատնտեսական բույսեր մշակելու և կենդանիներ պահելու միջոցով ինքն է ստեղծում պահանջվող պարենամթերքը: Բայց դա չի նշանակում, թե բնական կենսաբանական ռեսուրսները կորցրել են իրենց նշանակությունը: Մարդն  այսօր  էլ  դրանց  կարիքն ունի և մեծապես օգտվում է ինչպես վայրի բուսականությունից, այնպես էլ կենդանական աշխարհից:

Վայրի բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է իր կենցաղում և տնտեսության մեջ, չափազանց բազմատեսակ են: Ցամաքում կենսաբանական ռեսուրսի կարևոր տարատեսակ են աշխարհի անտառային ռեսուրսները: Անտառները զբաղեցնում են երկրագնդի ցամաքային մակերեսի 26%-­ը: Սա միջինացված ցուցանիշն է: Իրականում անտառը ևս, ջրային ռեսուրսների նման, երկրագնդում բաշխված է խիստ անհամաչափ: Համաշխարհային անտառային ռեսուրսները հիմնականում տարածվում են հասարակածային, խոնավ արևադարձային ու մերձարևադարձային կլիմայի ձևավորման շրջաններում, ինչպես նաև հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում:

Վերջին 200 տարվա ընթացքում փայտանյութի չափազանց մեծ ծավալներով մթերման, ինչպես նաև անտառների տարածքի հողերը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հետևանքով երկրագնդի անտառների ընդհանուր տարածքը կրճատվել է առնվազն երկու անգամ: Հատկապես արագ կրճատվում են հասարակածային անտառները: Դրա գլխավոր պատճառը զանգվածային անտառահատումներն են։

Անտառների զանգվածային ոչնչացումը, փայտանյութի ռեսուրսային անբավարարությունից  բացի, կարող է հանգեցնել նաև էկոլոգիական աղետի ամբողջ աշխարհում, այսինքն` երկրագնդի բնական պայմանները կփոփոխվեն այն աստիճան, որ մարդկանց առողջության համար կդառնան վնասակար:
 
Անտառահատումը և անապատացումը վտանգում են կենսաբանական և հողային ռեսուրսների պահպանությանը:
 
download (9).jpgdownload (10).jpg
images (3).jpgimages (5).jpg
Կենսաբազմազանության պահպանությունը բնապահպանական կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է: Այս գործում կարևոր նշանակություն ունեն բնապահպանական օրենքները, «Կարմիր գրքերը», հատուկ պահպանվող տարածքների առանձնացումը և բնապահպանական միջոցառումների  իրականացումը:
 
download (13).jpg download (15).jpg
Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները:
Համաշխարհային օվկիանոսը մարդու համար ոչ միայն կենսաբանական, այլև շատ հանքային  ռեսուրսների կարևոր շտեմարան է։ Այժմ արդեն մարդկության կողմից օգտագործվող կենդանական պարենի գրեթե 20 %-­ը ստացվում է օվկիանոսից:
Օվկիանոսի հատակի հարուստ հանքային ռեսուրսներից ներկայումս օգտագործվում են  գլխավորապես նավթն ու բնական գազը: Աշխարհում արդյունահանվող նավթի և բնական գազի գրեթե կեսը ստացվում է ծովի հատակի հանքավայրերից:
Էներգիայի  անսպառ  աղբյուր  են  օվկիանոսային  մակընթացությունն  ու տեղատվությունը,  ալեկոծումը,  ծովային  հոսանքները: Սակայն դրանց օգտագործման ուղղությամբ միայն առաջին քայլերն են արվում:
 
Հանգստի (ռեկրեացիոն)  ռեսուրսներ:  Բնական  ռեսուրսների  հատուկ խմբի  մեջ  են  միավորում  մարդկանց  հանգստի  կազմակերպման,  ուժերի  վերականգնման  համար  օգտագործվող  բնության  տարրերն  ու  երևույթները:
Դրանք ընդունված է անվանել հանգստի ռեսուրսներ: Հանգստի ռեսուրսներ են մարդկանց վրա բարերար ազդեցություն ունեցող տեղանքի ռելիեֆը, կլիման, բուսականությունը, ջրային ավազանները, ծովափերը, հանքային աղբյուրները, լեռնային լանդշաֆտները:
Բնական ռեկրեացիոն ռեսուրսներից բացի կան նաև պատմաճարտարապետական  հուշարձաններ,  որոնք  կոչվում  են  մարդածին  ռեկրեացիոն  ռեսուրսներ:
 
Համաշխարհային օվկիանոսը բնական ռեսուրսների շտեմարան է:
 
images (10).jpg images (9).jpg
hqdefault.jpg images (7).jpg
images (8).jpg download (17).jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն  7, Երևան, «Արևիկ», 1999
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն  7, Երևան, «Մանմար» 2013
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.thetower.org/article/how-israel-is-solving-the-global-water-crisis/
http://www.unep.org/dewa/vitalwater/article141.html
https://www.youtube.com/watch?v=Qw6uXh9yM54