Տեսություն

Աշխարհի բնակչության թվաքանակի շարժընթացը
Բնակչություն (ազգաբնակչություն): Բնակչության վերարտադրություն: Բնական աճ: Ծնելիության և մահացության գործակիցներ:
Որևէ տարածքի կամ երկրի բնակչությունը  (ազգաբնակչությունը) տվյալ տարածքի բնակիչների ամբողջությունն է, որի թիվը փոփոխվում է բնական (սերնդափոխություն) կամ մեխանիկական (միգրացիաներ, գաղթ) շարժերի միջոցով:
Բնակչությունը նյութական բարիքների գլխավոր ստեղծողն է և սպառողը:
Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 81 մլրդ մարդ, իսկ մահացել՝ 74 մլրդ: Հետաքրքիր է, որ երկու հազար տարի առաջ երկրագնդի վրա ապրում էր մոտ 230 մլն մարդ:
 
Աշխարհի բնակչությունն այսօր կազմում է ավելի քան \(7\) մլրդ մարդ: Այժմ բնակչությունն աճում  է տարեկան \(80-100\) մլն –ով: Աշխարհի բնակչության թիվը \(1\) մլրդ-ի է հասել \(1830\)թ.-ին, \(1930\) թ.-ին՝  \(2\) մլրդ, \(1960\) թ.-ին՝ \(3\) մլրդ, \(1975\) թ.-ին՝ \(4\) լրդ, \(1987\)թ.-ին՝ \(5\) մլրդ, \(1999\) թ.-ին՝ \(6\) մլրդ, \(2011\) թ.-ին՝ \(7\) մլրդ, \(2016\) թ.-ին\(7.5\) մլրդ: Ինչպես երևում է գծագրից, աճի ներկայիս տեմպերի պահպանման դեպքում (տարեկան մոտ \(1.1%\)) \(2025\) թ.-ին աշխարհի բնակչությունը կհասնի \(8\) մլրդ, իսկ \(2050\) թ.-ին՝ կգերազանցի \(9\) մլրդ-ը: Բնակչության ամենամեծ հարաբերական աճը դիտվել է \(1960\)-ական թթ.-ին, որի ընթացքում յուրաքանչյուր տարի հավելաճը կազմում էր մոտ \(85\) մլն մարդ, ինչը այն ժամանակվա \(3\) մլրդ բնակչության հաշվարկով ավելի քան կրկնակի մեծ աճ էր, քան ներկայիս բնական աճը: Հենց այդ պատճառով էլ \(1960\)-ական թթ. դիտվել է «ժողովրդագրական պայթյուն»:
  
Աշխարհի բնակչության թվաքանակի փոփոխության գծակարգի միջոցով կարելի է տեսնել, որ աշխարհի բնակչությունը կտրուկ աճել է  20-րդ դարի երկրորդ կեսից սկսած:
 
թվաքանակի աճի դիագրամ.jpg
 
Բնակչության թիվն իմանալու համար պարբերաբար (5-10 տարին մեկ) կատարվում են մարդահամարներ: Նախկինում, երբ բացակայել են մարդահամարների տվյալները, աշխարհի բնակչության մոտավոր թիվը  որոշելու համար օգտագործում էին կողմնակի տվյալներ, օր.՝ հարկատուների, զորքերի թիվը և այլն:
Ծնելիության և մահացության հետևանքնով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացն անվանում են բնակչության վերարտադրություն:
Բնակչության բնական աճըծնելիության և մահացության ցուցանիշների տարբերությունն է:
Այն չափում են %-ներով յուրաքանչյուր \(100\) մարդու հաշվով և - ներով (պրոմիլ)՝ \(1000\) մարդու հաշվով:
Ծնելիության մակարդակը (մահացության մակարդակը) տարվա ընթացքում տվյալ տարածքում ծնվածների (մահացածների) թիվն է յուրաքանչյուր \(1000\) մարդու հաշվով (‰) կամ \(100\) մարդու հաշվով (%):
Աշխարհի բնակչության թվի փոփոխության կորը ցույց է տալիս, որ կանխատեսումների համաձայն այն կգերազանցի 10 մլրդ-ը  2100թ.-ին: 
 
աշխարհի բնակչություն.jpg
 
Աշխարհի բնակչության թիվն այժմ հասել է  7.5 մլրդ:
 
բնթիվ0.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008  
 http://www.worldometers.info/world-population/
http://www.prb.org/publications/datasheets/2013/2013-world-population-data-sheet/world-map.aspx#map/world/population/