Աշխարհի բնակչությունը, կազմը: Ռասայական կազմ
Աշխարհի բնակչության կազմը: Ռասայական կազմը: Ռասիզմ

Երկիր մոլորակի բնակչությունն աչքի է ընկնում խայտաբղետ կազմով: Աշխարհի բնակչության կազմը կարելի է որոշել ըստ տարբեր ցուցանիշների: Առավել տարածված ցուցանիշներից են բնակչության կազմն ըստ սեռի, տարիքի, կրթական մակարդակի, զբաղմունքի, ազգային և ռասայական պատկանելության, լեզվի, կրոնական դավանանքի:
 
Աշխարհի բնակչության կազմը
 
բն. կազմ.jpg

Այժմ բնութագրենք աշխարհի բնակչության ռասայական կազմը: Կենսաբանների իրականացրած բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ աշխարհում գոյություն ունեն \(3\) համաշխարհային կամ մեծ ռասաներ՝ եվրոպոիդ, նեգրոիդ և մոնղոլոիդ: Սակայն աշխարհագրության դասընթացում մենք կառանձնացնենք ևս մեկ համաշխարհային ռասա՝ ավստրալոիդը, որն իրականում համապատասխանում է մոնղոլոիդ ռասային, բայց երկարատև պատմական մեկուսացման արդյունքում ձեռք է բերել մոնղոլոիդից տարբեր որոշակի արտաքին մարդաբանական հատկանիշներ: Ընդ որում, պետք է հիշել, որ ռասայական-մարդաբանական հատկանիշները փոխանցվում են ժառանգաբար: 
 
Ուշադրություն
Այսպիսով, բնակչության \(4\) մեծ ռասաներն են եվրոպեոիդ, նեգրոիդ, ավստրալոիդ և մոնղոլոիդ ռասաները, որոնք առաջացել են միևնույն բնակլիմայական պայմանների ազդեցությամբ երկարատև ժամանակահատվածի ընթացքում մարդկանց մեկուսացման և նրանց օրգանիզմների՝ բնական պայմաններին հարմարվելու շնորհիվ:
Տարբեր ռասաների ներկայացուցիչներին կարելի է միմյանցից տարբերել արտաքին (ֆիզիկական) հատկանիշներով, որոնք էլ կոչվում են ռասայական հատկանիշներ (օր.՝ մաշկի, մազերի, աչքերի գույնը, գանգոսկրի, մարմնի ընդհանուր կառուցվածքը և այլն):
 
Սովորաբար ռասաների առանձնացման հիմքում նախ և առաջ դրվում է մարդկանց մաշկի գույնը՝ «սպիտակ»- եվրոպոիդ,  «սև»- նեգրոիդ, «դեղին»- մոնղոլոիդ: Մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչներից մաշկի գույնի հիման վրա առանձնացնում են նաև «կարմրամորթներին», ովքեր Հյուսիսային Ամերիկայի բնիկներն են: Ապացուցված է, որ նրանք ծագել են Ասիայում, իսկ հետագայում միգրացիա կատարել Ամերիկա աշխարհամաս և ինչպես ավստրալոիդ ռասայի ներկայացուցիչները, նույնպես մեկուսի երկարատև զարգացում են ունեցել:
Մեծ ռասաներից բացի՝ նրանց փոխշփման արդյունքում ձևավորվել են անցումային և խառը ռասաները: Օր.՝ եվրոպոիդի և մոնղոլոիդի միջև անցումային ռասա է  ուրալյանը (խանտիներ, մանսիներ), իսկ եվրոպոիդի և նեգրոիդի միջև՝ եթովպականը:
 
Քարտեզում ներկայացված են գլխավոր ռասաների զբաղեցրած արեալները:
Աշխարհի բնակչության ռասայական կազմը.jpg
 
Ուշադրություն
Խառը ռասաներն առաջացել են մարդկային մեծ (հիմնական) տարբեր ռասաների ներկայացուցիչների խառնամուսնություններից, օր.՝

եվրոպոիդ + մոնղոլոիդ = մետիսներ
եվրոպոիդ + նեգրոիդ = մուլատներ
նեգրոիդ + մոնղոլոիդ = սամբոներ
Նախկինում լայն տարածում ուներ (այժմ էլ ոչ մեծաթիվ հետևորդներ ունի) ռասիզմի և ապարտեիդի գաղափարախոսությունը, որը գաղութատեր մի շարք երկրներում վեր էր ածվել պետական քաղաքականության (օր.՝ ՀԱՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է իրականացրել Մեծ Բրիտանիան), որի համաձայն եվրոպոիդ ռասան համարվում էր արտոնյալ, իսկ մյուս ռասաներին (հատկապես նեգրոիդ) տրվում էին սահմանափակ իրավունքներ: Ռասիզմի դեմ պայքարի և մարդկանց իրավահավասարության ջատագովներից էին Մարթին Լյութեր Քինգը, Նելսոն Մանդելան, ովքեր բոլոր ժողովուրդներին եղբայրության կոչ էին անում՝ անկախ նրանց դավանած կրոնից և մաշկի գույնից:

Ռասայական խտրականությունը, չնայած այժմ խստորեն դատապարտվում է օրենքով, բայց դեռևս գոյություն ունի: Գիտական հետազոտություններն ու փորձերն ապացուցել են, որ տարբեր ռասաների ներկայացուցիչներ ունեն հավասար մտավոր կարողություններ:
 
Աղյուսակում ներկայացված են մեծ ռասաների ներկայացուցիչներ (իրական նկարներ):

 
Եվրոպոիդ
images (5).jpg
Քըրք Քըրքորյան (հայազգի բարերար)
Նեգրոիդ
4279293_4.jpg
Մարտին Լյութեր Քինգ (ռասիզմի դեմ պայքարի ջատագով)
Մոնղոլոիդ
230px-Emperor_Akihito_cropped_Akihito_090710-1600b.jpg
Ակիհիտո (Ճապոնիայի կայսրը)
Ավստրալոիդ
unnamed.jpg
Ալբերտ Նամատժիրա (նկարիչ)
 
Քանի որ ռասայական հատկանիշներն արդյունք են որոշակի բնակլիմայական պայմաններում երկարատև բնակվելու և օրգանիզմի՝ այդ բնական պայմաններին հարմարվելու, ապա Աֆրիկայի բնիկների մաշկի գույնը մուգ է: Դա պայմանավորված է մեծ քանակությամբ մելանին պիգմենտի պարունակությամբ, որն արտադրվում է արեգակնային ինտենսիվ ճառագայթման պայմաններում, իսկ նեգրոիդների գանգուր մազերն ունեն ջերմամեկուսիչ նշանակություն: 
 
Այժմ բնութագրենք բնակչության մեծ ռասաների ռասսյական հատկանիշները:

Եվրոպոիդներ -բնութագրվում են մուգ (թուխ) և սպիտակ մաշկով, հարթ և ալիքավոր, հաճախ դեղնավուն, նաև մուգ գույնի մազերով, միջին և բարձր հասակով, նեղ շրթունքներով, հաճախ՝ լայն ճակատով:
Օրինակ
Այս ռասայի հարավային (միջերկրածովային) ճյուղին են պատկանում հայերը (երբեմն առանձնացնում են որպես առանձին՝ արմենոիդ ռասա) անգլիացիները, իռլանդացիները, իտալացիները, ֆրանսիացիները, արաբները, հույները, հրեաները, ռուսները, ուկրաինացիները, սերբերը, իսպանացիները, պորտուգալացիները, հունգարացիները, գերմանացիները և այլն:
Նեգրոիդ- բնորոշ է շատ մուգ (դեպի սև գույնը) գույնի մաշկը, գանգուր կոպիտ ու հաստ մազերը, բարձր հասակը (կան նաև գաճաճներ՝ պիգմեյներ), լայն ու հաստ շրթունքները, լայն ռունգերը, արտահայտված ճակատը: Այս ռասային են պատկանում Աֆրիկայում բնակվող հոտենտոտները, բուշմենները, տուբա, բանտու և այլ էթնիկ խմբերը:
Մոնղոլոիդ- բնորոշ է մուգ դեղին, հաճախ մինչև դարչնագույն մաշկը, աչքերի նեղ բացվածքը, արտահայտված, հարթ և սև մազերը: Այս ռասային են պատկանում չինացիները, ճապոնացիները, կորեացիները, յակուտները, թուրքմենները, ղազախները: Այս ռասային են պատկանում նաև Հյուսիսային Ամերիկայի բնիկները (ացտեկներ, մայաներ), ում մաշկը կարմրավուն գույնի էր, այստեղից էլ՝ «կարմարվուն»:
Ավստրալոիդ- բնորոշ է հիմնականում թուխ մաշկը, ալիքավոր մազերը, արտահայտված մազածածկույթը (դեմքի, մարմնի):
 
Հատված Մարտին Լյութեր Քինգի աշխարհահռչակ ելույթից.
 
Ես այսօր ձեզ ասում եմ, իմ ընկերներ, որ չնայած դժվարություններին և հիասթափություններին, ես երազանք ունեմ: Այդ երազանքը խորը արմատավորվել է ամերիկյան երազանքում: Ես երազանք ունեմ, որ կգա օրը, որ մեր ազգը ոտքի կկանգնի և կապրի մինչև իր նշանաբանի իրական իմաստը. «Մեզ համար ակնհայտ է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար»:
Ես երազանք ունեմ, որ Ջորջիայի կարմիր բլուրների վրա կգա մի օր, երբ նախկին ստրուկների որդիները և նախկին ստրկատերերի որդիները կկարողանան միասին նստել եղբայրության սեղանի շուրջը:
Ես երազանք ունեմ, որ կգա օրը, որ նույնիսկ Միսիսիպի նահանգը` անապատային նահանգը, ուժասպառ եղած անարդարության և կեղեքման շիկացումից, կվերածվի արդարության և ազատության օազիսի:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008 
https://armwiki.wordpress.com/2011/09/03/luter-king-i-have-a-dream/