Տեսություն

Ազգային կազմ: Լեզվական կազմ
Ազգային կազմը: Ազգերի ձուլումը: Լեզվական կազմ: Լեզվաընտանիքներ: Լեզվախմբեր:
 
Ազգային կազմը: Աշխարհում հաշվվում է շուրջ  3-­4  հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։
 
Ուշադրություն
Յուրաքանչյուր ազգ  որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։
Տարբեր երկրների բնակիչները տարբերվում են անգամ ազգային հագուստով՝ տարազով:
 
maxresdefault (2).jpg
 
Հայկական տարազներ
 
asa.jpg
 
Ազգերը զարգացման ամենաբարձր աստիճանին հասած էթնոսներն են:
Ի տարբերություն ռասայական պատկանելության` ազգային պատկանե­լությունը շատ դժվար է որոշել։ Այստեղ վճռորոշն անձի ազգային ինքնագի­տակցությունն է` այս կամ այն էթնիկ համայնքին նրա պատկանելու գիտակ­ցումը:
 
Աշխարհառչակ մարդիկ, ովքեր հանդիսանում են որևէ ազգի հպարտությունը
 
Մոնթե Մելքոնյան (հայ)
Մոնթե 1.jpg
Աբրահամ Լինկոլն(ամերիկացի)a-2.jpg
Սոֆի Լորեն (իտալացի)1475674620_822.jpg
Մարգարետ Թետչեր (անգլիացի)
250px-Margaret_Thatcher.png
 
Տարբերում են միազգ, երկազգ և բազմազգ պետություններ՝ հաշվի առնելով այն, թե նրանց բնակչության ընդհանուր թվաքանակում ո՞ր ազգն է գերակշռում:
 
Եթե տվյալ պետության բնակչության հիմնական մասը պատկանում է միևնույն ազգին, ապա այդ պետությունն ունի միատարր ազգային կազմ և համարվում է միազգ պետություն (օր.՝ Հայաստան, Ճապոնիա):
 
Եթե տվյալ պետության հիմնական մասը պատկանում է հիմնականում երկու ազգերի ներկայացուցիչների, ապա այն համարվում է երկազգ պետություն (օր.՝ Բելգիան):
 
Եթե տվյալ պետության բնակչությունն աչքի է ընկնում խայտաբղետ ազգային կազմով, ապրում են նույնիսկ տասնյակ ժողովուրդներ, ապա այդ պետությունը համարվում է բազմազգ (օր.՝ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, ԱՄՆ և այն):
  
Ազգերի ձուլումը (ուծացումը կամ ասիմիլյացիան) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է՝ առաջինի լեզուն, մշակույթը և ազգային սովորույթները յուրացնելու միջոցով կամ որևէ ազգի տարրալուծումն է այլ ազգերի մեջ:
 
Ուշադրություն
Կարևոր է հիշել բոլոր մարդկանց հավասար լինելու մասին՝ անկախ նրանց ազգային, լեզվական, կրոնական, ռասայական կամ այլ առանձնահատկություններից:
դֆ.jpg
  
Լեզվական կազմ
 
Աշխարհի լեզուներն ունեն հեռավոր և մոտ ընդհանրություններ, որոնք պայմանավորված են այդ լեզուները կրող ժողովուրդների պատմական ծագ­մամբ (արյունակցությամբ)։ Այս հատկանիշի հիման վրա աշխարհի լեզուները միավորվում են 15 խոշոր  և 7 փոքր լեզվաընտանիքների մեջ։ Ամենատա­րածվածը  հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող լե­զուներով խոսում է աշխարհի բնակչության շուրջ կեսը։ Երկրորդ տեղում է չին­տիբեթական լեզվաընտանիքը,  որի մեջ մտնող լեզուներով խոսում է աշխարհի բնակչության ավելի քան 20%-­ը։
  
Ուշադրություն
Մեր մայրենին՝ հայերենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտա­նիքի հայկական լեզվախմբին:
Ավելի փոքր, բայց բավական տարածված են ալթայան, սեմաքամյան, ուրալյան լեզվաընտանիքները։
 
Ուշադրություն
Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի` լեզվախմբերի, որոնք էլ, իրենց հերթին, բաղկացած են առանձին լեզուներից։ 
Այսպես` հնդեվրոպական լեզվաընտանիքի կազմում առանձնանում են սլա­վոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը։
Օրինակ
Սլավոնական լեզվախմբին են պատկանում ռուսները, ուկրաինացիները, բելառուսները,  ռոմանական լեզվախմբին՝ իտալացիները, պորտուգալացիները, իսպանացիները, ֆրանսիացիները, իսկ գերմանական լեզվախմբին՝ գերմանացիները, անգլիացիները, դանիացիները, շվեդները:  
Խոսողների թվով աշխարհում առաջին տեղում չինարենն է (ավելի քան  1,3  մլրդ մարդ):
 
Առավել գործածական և տարածված լեզուներն են անգլերենը, իսպա­ներենը, ֆրանսերենը, արաբերենը, ռուսերենը:
 
Հայերեն «բարև» բառի թարգմանությունը տարբեր լեզուներ (իտալերեն, իսպաներեն, գերմաներերն, ռուսերեն և այլն):
 
download.png
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008  https://www.hayagitaran.am/2014/04/id-4415.html