Տեսություն

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը
Աշխարհի բնակչության միջին խտության քարտեզ:նակչության միջին խտություն: Բնակչության տեղաբաշխում:
Երկրագնդի բնակչության ժամանակակից տեղաբաշխումը ձևավորվել է տարածքի բնակեցման և տնտեսական յուրացման հազարավոր տարիների ընթացքում:
Բնակչության տեղաբաշխում ասելով՝  հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում և երկրներում:
Աշխարհի բնակչությունը կազմում է մոտ 7.5 մլրդ մարդ (2017 թ.), որը տեղաբաշված է խիստ անհավասարաչափ՝  կախված աշխարհագրական դիրքից, բնակլիմայական պայմաններից (ռելիեֆ, կլիմա, հողեր, ջրեր և այլն ) և այլն:
Աշխարհի բնակչության տեղաբաշխման կարևոր ցուցանիշներից է բնակչության միջին խտությունը:
Որևէ տարածքում  բնակչության միջին խտությունը  հավասար է  բնակչության թվի (Բ) և տարածքի (Տ) մակերեսների (քկմ) հարաբերությանը (մարդ/քկմ):
Խ = Բ / Տ մարդ / քկմ
Այսպիսով՝ աշխարհի բնակչության միջին խտությունը հավասար է`
ա. Խ \(=\) Բ/Տ \(=\)\(7,5\) մլրդ/\(149\)մլն \(= 50\) մարդ/քկմ, եթե հաշվենք ամբողջ ցամաքային տարածքի համար
 
բ. Խ \(=\) Բ/Տ \(= 7,5\) մլրդ/\(131\)մլն \(= 57\) մարդ/քկմ, եթե հաշվենք միայն հողային ֆոնդի համար, քանի որ
Երկրի հողային ֆոնդի մակերեսը (տարածքը) չի ներառում սառցապատ տարածքները, ինչպիսիք են Անտարկտիդան, Գրենլանդիայի մեծ մասը և մի շարք բևեռամերձ կղզիներ:
 
Սակայն երկու դեպքում էլ միջին խտության ցուցանիշը մոտավոր պատկերացում է տալիս աշխարհի բնակչության տեղաբաշխման վերաբերյալ, քանի որ աննպաստ տնտեսաաշխարհագրական դիրք (ՏԱԴ) ունեցող մի շարք տարածքներ, ընդարձակ անապատներ և կյանքի համար ոչ պիտանի այլ տարածքներ ընդհանարպես զուրկ են բնակչությունից: Դրան հակառակ՝ օր.՝ Ճավա կղզում բնակչության միջին խտությունը հասնում է մոտ 2000 մարդ/քկմ: Ճավան (Ինդոնեզիայի տարածք) զարգացած գյուղատնտեսական շրջան է, քանի որ այստեղ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս տարեկան ստանալ 3-4  բերք: Մյուս կողմից՝ Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ի արևելքում և Մեծ լճերի շրջանում բնակչության մեծ կուտակումները պայմանավորված են բարձր զարգացման հասած արդյունաբերական կենտրոնների առկայությամբ:
 
Նկար 1-ում  ցույց է տրված աշխարհի բնակչության տեղաբաշխման կապը տեղանքի բացարձակ բարձության հետ
  
բնակչություն բարձր.jpg
 
Նկարում ցույց է տրված աշխարհի բնակչության տեղաբաշխման կապը  ծովափից ունեցած հեռավորությունից կախված
  
բնակչությունծով.jpg
 
Ներկայումս բնակեցված են հս.լ.78°  և հվ.լ. 56° զուգահեռականների միջև ընկած ցամաքային տարածքները: Երկրագնդի բնակչության 70%-ն ապրում է նրա տարածքի ընդամենը 7%-ի վրա:
Աշխարհի բնակչությունը կուտակված է ծովափնյա մինչև 500 մ բացարձակ բարձության շերտում, որը կազմում է ցամաքի մոտ 28 %-ը և որտեղ ապրում է աշխարհի բնակչության մոտ 80 %-ը: Օվկիանոսից (ծովից) հեռանալուն զուգընթաց նվազում է բնակչության խտությունը:  
 
Աշխարհի բնակչության միջին խտության քարտեզը (2014 թ.) ցույց է տալիս, որ առավել խտաբնակ են Հարավային, Հարավարևելյան և Արևելյան Ասիան, Արևմտյան Եվրոպան, ԱՄՆ-ը, Մեքսիկան և Գվինեական ծոցի ափամերձ գոտին:
  
բնակչության խտության քարտեզ -նոր.jpg
 
Բնակչության միջին խտության բանաձևը
 
խտության բանաձ1և.jpg
 
Նկար 6. Աշխարհի բնակչության միջին խտությունը
 
12064-5BB9CC464E7E5C66852574F0005A4F19-fao_POP_wrl081028.png
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.prb.org/publications/datasheets/2013/2013-world-population-data-sheet/world-map.aspx#map/world/population/inc
http://www.indexmundi.com/map/?v=21000