Տեսություն

Պետությունների խմբավորումը
Այս բաժնում կուսումնասիրենք աշխարհի պետությունների խմբերը՝ ըստ տարածքի մեծության և բնակչության թվաքանակի, ինչպես նաև կծանոթանանք տարբեր պետությունների տարածքների ուրվագծերին:
  
Պետությունները համեմատելու համար ընդունված է դրանց խմբավորել են ըստ քանակական հատկանիշների (բնակչության թվի և տարածքի մեծության) և որակական հատկանիշների (տնտեսաաշխարհգրական դիրք, տնտեսական զարգացման մակարդակ, պետական կառուցվածք, պետական կարգ և այլն):
Պետական տարածքը Երկրի մակերեսի որևէ հատված է (ներառյալ ներքին ջրերը, ընդերքը, օդային տարածքը), որը գտնվում է որոշակի պետության գերիշխանության տակ և առանձնանում է պետական սահմաններով:
Տարածքի մեծությամբ առաջատարը Ռուսաստանի Դաշնությունն է (17,1 մլն քկմ): Ընդհանուր առմամբ բոլոր այն երկրները, որոնց պետական տարածքը գերազանցում է \(3\) մլն քկմ, համարվում են գերխոշոր: Այդպիսի երկրները յոթն են:
 
Աղյուսակում աշխարհի \(10\) խոշոր երկրներն են իրենց տարածքներով՝
 
ԵրկիրՏարածքի մեծություն (մլն քկմ)
Ռուսաստան\(17,1\)
Կանադա\(9,98\)
Չինաստան\(9,6\)
ԱՄՆ\(9,5\)
Բրազիլիա\(8,5\)
Ավստրալիա\(7,7\)
Հնդկաստան\(3,3\)
Օրինակ
Փոքր պետական տարածք ունեն ՀՀ-ն, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Բութանը, Լեսոտոն, Սիերա-Լեոնեն, Վատիկանը, Մոնակոն:
Միջին տարածք ունեն Թուրքիան, Հունգարիան, Չեխիան, Ավստրիան, Սլովենիան, Լեհաստանը, Բոլիվիան:
Խոշոր տարածքներ ունեն Արգենտինան, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Դանիան:
Նկարում ցուցադրված են տարբեր պետությունների տարածքի ուրվագծերը, որոնց իմացությամբ ավելի լավ կարելի է օգտվել աշխարհի քաղաքական քարտեզից:
2.1.jpg
       
Պետությունների խմբավորման քանական ցուցանիշներից է նրանց բնակչության թվի մեծությունը:
Տվյալ տարածքում ապրող մարդկանց ամբողջությունը կոչվում է բնակչություն:
 
Ուշադրություն
Ըստ ՄԱԿ-ի տվյալների \(2016 \)թ. դրությամբ գերխոշոր (\(100\) մլն մարդ և ավելի) երկրների թիվը հասել է \(13\)-ի և աճի նման տեմպերի պահպանման դեպքում մինչև \(2020\)թ. այդ ցուցակը կհամալրվի նոր անդամներով:
 
Աղյուսակում ըստ բնակչության թվաքանակի աշխարհի գերխոշոր և խոշոր պետություններն են
 
ԵրկիրԲնակչության թիվ (մլն մարդ) \(2015\)թ. ՄԱԿ-ի տվյալներ
Չինաստան\(1384\)
Հնդկաստան\(1311\)
ԱՄՆ\(322\)
Ինդոնեզիա\(258\)
Բրազիլիա\(208\)
Պակիստան\(189\)
Նիգերիա\(182\)
Բանգլադեշ\(161\)
ՌԴ\(143\)
Մեքսիկա\(127\)
Ճապոնիա\(126\)
Ֆիլիպիններ\(101\)
Եթովպիա\(100\)
 
Բնակչության թվով փոքր պետություններ են Վատիկանը, ՀՀ-ն, միջին՝ Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, գերխոշոր՝ Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, ՌԴ:
 
Նկարում ներկայացված է պետությունների խմբավորումը (ըստ տարածքի մեծության և բնակչության թվի):
 
պետություննեի խմբավորումը-քանակական.jpg
 
Նկարում պատկերված է աշխարհի ամենամարդաշատ պետության՝ Չինաստանի տեսարժան վայրերից մեկը («Արգելված քաղաքը»): Չինաստանի բնակչությունն այժմ գերազանցում է  1,38  մլրդ-ը:
 
maxresdefault.jpg
 
Ավարտական քննությունները Չինաստանում
 
these-striking-images-show-just-how-overcrowded-chinas-population-really-is.jpg
 
Նկարում ներկայացված է մի տեսարան Դելիից, որը Հնդկաստանի մայրաքաղաքն է: Վերջինս բնակչության թվաքանակով զիջում է միայն Չինաստանին:
 
India.jpg
 
Ի դեպ՝ կանխատեսումների համաձայն 2050 թ.-ին Հնդկաստանը բնակչության թվով կգերազանցի Չինաստանին:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)  http://www.nationsonline.org/oneworld/countries_by_area.htm