Տեսություն

Տեխնիկական մշակաբույսերի ընդհանուր բնութագիրը
Տեխնիկական մշակաբույսերը մշակովի բույսեր են, որոնք արդյունաբերության տարբեր ճյուղերում օգտագործվում են որպես հումք: 
 
Ուշադրություն
Տեխնիկական են համարվում այն մշակաբույսերը, որոնք հումք են հանդիսանում արտադրության համար կամ օգտագործվում են տեխնիկական մշակումից հետո:
Առանձնացնում են տեխնիկական մշակաբույսերի մի քանի խմբեր՝ շաքարատու (շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ), ձիթատու (արևածաղիկ, սոյա, կանեփ, գետնանուշ, ռապս, քնջութ, կտավատ, ձիթենի, յուղատու և կոկոսյան արմավենի և այլն),  թելատու (բամբակենի, երկարավուշ, կանեփ, ջուտ, սիսալ և այլն), առույգացնող (թեյ, սուրճ, կակաո), եթերայուղատու (խորդենի, վարդ, անիսոն, անանուխ, դաղձ, քեմոն, սովորական նարդոս և այլն), կաուչուկատու (հևեա), դաբաղաբույսեր (կատվախոտ, առյուծագի, ալոճենի, ժենշեն), խցանատու բույսեր (ամուրյան թավշածառ, խցանակաղնի) և այլն: Որոշ տեսակներ էլ կիրառվում են տարբեր նպատակներով: Օրինակ՝ բամբակենին, կանեփը, վուշը, բացի թելից տալիս են նաև ձեթ:
 
Շաքարատու մշակաբույսեր
 
շաքարի ճակնդեղշաքարեղեգ
շաքարի ճակնդեղ.jpgշաքարեղեգ.jpg
 
Ձիթատու մշակաբույսեր
  
արևածաղիկսոյագետնանուշ
արևածաղիկ1.jpgսոյայի ձեթ.jpgգետնանուշ.jpg
ձիթենիկոկոսյան արմավենի ռապս
ձիթապտուղ1.jpgկոկոս4.jpgռապս.jpg
 
Ձիթենու մշակությունը գլխավորապես տարածված է Միջերկրական ծովի ավազանում (Իտալիա, Իսպանիա, Հունաստան):
  
Թելատու մշակաբույսեր
  
ջուտ սիսալբամբակենի երկարավուշ
ջոււթ.jpgսիսալլ1.jpgբամբակ.jpgվուշ.jpg
 
Բամբակենին, ինչպես և բրինձը, ջերմասեր է ու խոնավասեր: Տարածված է Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում: Բամբակի արտադրությամբ առաջատար են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը:
 
Տեսանյութը վերաբերում է շաքարեղեգի նախնական վերամշակմանը, որի ընթացքում առանձնացվում է նրանում առկա քաղցր հյութը, որից էլ հետագայում ստացվում է շաքարը և շաքարավազը:
 
Աղբյուրները
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
https://www.youtube.com/watch?v=QQAUpQeL9oo