Տեսություն

Անասնապահությունը
Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Այն ծագել է շատ հին ժամանակներում` վայրի կենդանիների ընտելացմամբ:

Հետագայում մարդը սկսել է զբաղվել նաև գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ:
Ուշադրություն
Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է միս, կաթ, կենդանական յուղ, ձու, իսկ թեթև արդյունաբերությանը` բնական հումքի որոշ տեսակներ (օրինակ` բուրդ և մորթի):
Անասնապահությունն աչքի է ընկնում ճյուղային մեծ բազմազանությամբ:
Նրա գլխավոր ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը, ուղտաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաև շերամապահութ յունը: Լայն առումով գյուղատնտեսության բնագավառին են վերագրում նաև ձկնաբուծությունը և գազանաբուծությունը:
Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում: 
Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:
 
Անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է: Խոշոր եղջերավոր անասուններ (1,5 մլրդ գլուխ) բուծում են աշխարհի բոլոր շրջաններում և ստանում են մարդկությանն անհրաժեշտ գրեթե ամբողջ կաթը և մսի ավելի քան 1/3-­ը: 
             
Աշխարհում նրա տեղաբաշխումը համեմատաբար հավասարաչափ է, բայց զարգացման ուղղությունները և մթերատվության մակարդակն ամենուրեք միատեսակ չեն:
  
Ուշադրություն
Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով աշխարհում առաջին տեղում է Հնդկաստանը: Նրան հաջորդում են Բրազիլիան, Չինաստանը, ԱՄՆ-­ը:
Ոչխարաբուծությունը (1,1 մլրդ գլուխ) զարգանում է մերձարևադարձային և արևադարձային կիսաանապատների ու անապատների համեմատաբար աղքատիկ բուսածածկ ունեցող տարածքներում և երկրագնդի լեռնային շրջաններում: Ոչխարաբուծության հիմնական արտադրանքը միսն ու բուրդն են:
 
Աշխարհում ոչխարաբուծության խոշորագույն մարզերը Չինաստանի և Ավստրալիայի անապատային և կիսաանապատային շրջաններն են, որտեղ ոչխարների բազմաքանակ հոտերը շուրջ տարին դրսում են և օգտվում են բնական արոտներից: Իրանում,  Աֆղանստանում, Թուրքիայում զարգացած է երկար և որակյալ բուրդ` մոհայր տվող այծերի բուծումը: Այծերը գլխաքանակով (0,9 մլրդ գլուխ) զիջում են ոչխարներին:
 
Անասնապահության ենթաճյուղերը.
 
Անասնապահության ենթաճյուղերըՆկարներ
խոշոր եղջերավոր անասնապահություն
 
gomesh.jpg
մանր եղջերավոր անասնապահություն0010-029-Skotovodstvo.jpg
տավարաբուծություն
images.jpg
ոչխարաբուծությունdownload (1).jpg
այծաբուծություն
 
3333-max.jpg
խոզաբուծությունzhivotnovodstvo_i_skotovodstvo1.jpg
թռչնաբուծությունimages (7).jpg
ջայլամաբուծությունdownload (4).jpg
գազանաբուծություն
1454509748-bc761eceab5b69c9a321cf857deb7b85.jpeg
ձիաբուծություն
images (13).jpg
 ձկնաբուծություն
 
images (16).jpg
յակաբուծությունdownload (1).jpg
մեղվաբուծությունimages (1).jpg
ուղտաբուծություն
images (5).jpg
ճագարաբուծություն
images (5).jpg
 եղջերվաբուծությունdownload (2).jpg
 շերամապահությունimages (13).jpg
շնաբուծություն
download (5).jpg

Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.vancats.ru/Podvor_kozovodstvo_porody_koz.htm