Տեսություն

Տնտեսաաշխարհագրական դիրք (ՏԱԴ): Էներգատար, աշխատատար, գիտատար, ջրատար արտադրություններ
Տնտեսաաշխարհագրական դիրքը (հապավումը՝  ՏԱԴ) ձեռնարկությունների, բնակավայրերի, արեալների, շրջանների, առանձին պետությունների և դրանց խմբերի և այլ օբյեկտների նկատմամբ հարաբերությունների ամբողջությունն է, որոնք դրանց համար ունեն տնտեսական նշանակութուն:
ՏԱԴ-ը փոխվում է ժամանակի ընթացքում՝ կախված տվյալ օբյեկտի տնտեսական զարգացման մակարդակից և աշխատանքի աշխարհագրական բաժանման համակարգում նրա տեղի փոփոխությունից:
Օրինակ
Բրիտանական կայսրությունը նախկինում զբաղեցնում էր հսկայական տարածքներ բոլոր աշխարհամասերում, ուստի ուներ բարենպաստ աշխարհագրական դիրք: Ներկայումս նրա տարածքը զգալիորեն կրճատվել է՝ սահմանափակվելով Եվրոպայի արևմուտքում գտնվող Բրիտանական, Իռլանդիա (հյուսիսը) և մի շարք այլ կղզիներով, իսկ նախկինի համեմատ նրա ազդեցությունը և մասնակցությունը միջազգային առևտրում թուլացել են:
Էներգատար արտադրություն - արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Այսպիսին են ալյումինի, ցինկի, նիկելի արտադրությունները, քիմիական արդյունաբերության շատ ճյուղեր (ազոտական պարարտանյութերի, սինթետիկ խեժերի և մանրաթելերի և այլն արտդրությունները): Այդ պատճառով էլ էներգատար ճյուղերը տեղաբաշխված են էժան էներգիայի աղբյուրների՝ ջրային էլեկտրակայանների մոտ:
 
08.jpgimage032.jpg
 
Աշխատատար արտադրություն - աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Այսպիսին են թեթև արդյունաբերությունը, քիմիական, մանրաթելերի, ռետինատեխնիկական իրերի արտադրությունը, սարքաշինությունը, զարգացող երկրներում՝ գյուղատնտեսությունը:
 
shvejnyj_cex-shveynaya_fabrika-kari_gorcaran.jpg
 
Ջրատար արտադրություն - արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ ջուր պահանջող արտադրությունն է: Այսպիսին են մետալուրգիան, թղթի- ցելյուլոզի արտադրությունը, քիմիական մանրաթելերի արտադրությունը, գյուղատնտեսության շատ ճյուղեր:
 
images (3).jpg
 
Գիտատար արտադրություն - Այսպիսին են արտադրության այն ճյուղերը, որոնց կազմակերպման համար անհարաժեշտ են բաձրորակ աշխատանքային ռեսուրսներ, գիտական կադրեր: Այսպիսին են արդյունաբերության նորագույն ճյուղերը, օրինակ միկրոչիպերի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը և այլն:
 
download.jpg
Աղբյուրները
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008