Տեսություն

Տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները
Ինչպես հայտնի է, աշխարհագրությունն այն գիտությունն է, որը պատասխանում է ոչ միայն «ի՞նչ» և «ինչու՞» հարցերին, այլև «որտե՞ղ» հարցին՝ նպատակ ունենալով ցույց տալ աշխարհագրական երևույթների դրսևորման տարածական տարբերությունները:
  
Տնտեսական օբյեկտները (գործարաններ, հանքավայրեր, բնակավայրեր, ճանապարներ) նույնպես տարբեր կերպ են բաշխված տարածության մեջ, այսինքն՝ նրանց տեղաբաշխումը («որտե՞ղ են գտնվում» հարցի պատասխանը) տարբեր է աշխարհի տարբեր հատվածներում: Այդպիսի տարբերությունների պատճառներ կարող են լինել բնական ռեսուրսներն ու պայմանները (օր՝ ռելիեֆը, կլիման, օգտակար հանածոները և այլն), տարածքի ձևը և չափը, աշխատանքային ռեսուրսները և այլն, այսինքն՝ այն բոլոր պայմանները, որոնք որևէ կերպ ազդում են տնտեսության տվյալ ճյուղի վրա: Օրինակ՝ բրձնի մշակության համար նպաստավոր են տաք և խոնավ կլիման կամ արհեստական ոռոգման հնարավորությունը, որի բացակայության դեպքում վերջինիս աճեցումն արդյունավետ չէ (կամ հնարավոր չէ): 
Աշխարհագրական օբյեկտների տեղաբաշխման վրա ազդող պայմաններն ու հանգամանքները կոչվում են տեղաբաշխման գործոններ:
Յուրաքանչյուր տարածք ունի բնական պայմանների և ռեսուրսների յուրահատուկ համալիր, որը նպաստում կամ խոչընդոտում է տնտեսության որևէ ճյուղի զարգացմանը: Ընդհանուր առմամբ տարբերում ենք տնտեսության տեղաբաշխման մի շարք գործոններ, որոնց հակիրճ կանդրադառնանք ստորև:
 
Տնտեսաաշխարհագրական դիրքի (ՏԱԴ-ի) գործոն:  ՏԱԴ-ի գործոնի ազդեցությունը կապված է տվյալ տարածքի տնտեսաաշխարհագրական դիրքի հետ, թե որքանո՞վ է այն բարենպաստ կամ անբարենպաս: Օր.՝ ծովափնյա աշխարհագրական դիրքը նպաստում է Վրաստանի տնտեսության զարգացմանը, իսկ Հայաստանի ցամաքային պետություն լինելը որոշակի խոչընդոտներ է ստեղծում:
  
Տարածքային գործոն: Տարածքը համարվում է ոչ միայն բնական ռեսուրս, այլ նաև բնական պայման: Նրա թե՛ մեծությունը, թե՛ մակերևույթի բնույթը մեծ ազդեթություն են թողնում տնտեսության զարգացման վրա:
Հարթավայրերում ավելի հեշտ է շինարարություն ծավալելը, քան լեռնային տարածքներում:
Մեծ տարածք ունեցող պետությունները (օրինակ՝Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան) ավելի ապահովված են բազմատեսակ բնական ռեսուսներով, իսկ Նիդերլանդները, Ճապոնիան ստիպված են տարածքներ «նվաճել» ծովից, որպեսզի նոր ճանապարհներ, օդանավակայաններ կառուցեն:
Nature-Landscape-HD-Wallpaper.jpg
  
Բնառեսուրսային գործոն: Այս դեպքում շատ կարևոր է, թե ինչպիսի՞ բնական պայմաններով և ռեսուրսներով է ապահովված տվյալ տարածքը: Եթե առկա են պղնձի, ոսկու հանքավայրեր, ապա հնարավոր է զարգացնել գունավոր մետաղաձուլությունը, իսկ նավթի, բնական գազի դեպքում՝ վառելիքաէներգետիկ համալիրը:
 
Մետաղաձուլությունը առավել հումքատար արտադրություններից է:
 
download (1).jpg
 
Տրանսպորտային գործոն: Այս դեպքում կարևորվում են հաղրոդակցության գլխավոր ուղիների առկայությունը և տրանսպորտային ծախսերը, որոնք գնալով կրճատվում են ժամանակակից տրանսպորտի շնորհիվ:
Օրինակ
Ժամանակակից գերլցանավերը տասնյակ անգամ ավելի շատ նավթ են տեղափոխում, քան նախկինում:
Աշխատանքաին ռեսուրսների գործոն:  Այս գործոնի ազդեցությունը երկակի է. մի կողմից աշխատաքային ռեսուրսները (մարդիկ) ձգտում են այնպիսի վայրեր, որտեղ զարգացած են աշխատատար ճյուղերը: Մյուս կողմից՝ բնակչության խոշոր կուտակումների շրջանում, որտեղ էժան է աշխատուժը, զարգանում են տնտեսության աշխատատար ճյուղեր (օրինակ՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիա. Չինաստան, Թաիլանդ, Վիետնամ և այլն): 
 
Կարի արտադրություն
 
694751.jpg
 
Տարածքային համակենտրոնացման գործոն: Այս դեպքում արտադրական ձեռնարկությունները կուտակվում են ոչ մեծ տարածքում՝ նպաստելով համեմատաբար ցածր ինքնարժեք ունեցող արտադրանքի թողարկմանը, ինչպես նաև սրելով բնապահպանական հիմնախնդիրները:
 
Էկոլոգիական գործոն: Այս գործոնը համեմատաբար նոր է և կապված է նրա հետ, թե տնտեսության տվյալ ճյուղն ինչպիսի՞ ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա:
Օրինակ
Քիմիական և մետալուրգիական գործարաններն աղտոտում են շրջակա միջավայրը, այդ պատճառով էլ ներկայումս որոշ արտադրություններ տեղափոխվում են նավահանգստային տարածքներ կամ զարգացող երկրներ:
Գիտատարության գործոն: Այս դեպքում կարևորվում են որակյալ կադրերի առկայությունը, քանի որ ձևավորվում են գիտատար ճյուղեր, օրինակ կենսատեխնոլոգիան, ռոբոտաշինությունը և այն:
 
ժամանակակից ավտոմեքենաների արտադրություն
 
Robot Integration.jpg
 
Ուշադրություն
Այսպիսով՝ տնտեսության տեղաբաշման գործոնները կարող են ունենալ և դրական և բացասական ազդեցություն: Տնտեսության միևնույն ճյուղի վրա կարող են ազդել տարբեր գործոններ, սակայն նրանցից մեկն է ամենակարևորը և այդ կարևորությունը որոշում ենք մեկ միավոր արտադրանքի թողարկման համար պահանջվող ծախսերի ուսումնասիրության միջոցով: Եթե գումարի մեծ մասը ծախսվում է հումքի ձեռքբերման վրա, ապա այդպիսի արտադրությունը հումքատար է, իսկ եթե ավելի շատ է էլեկտրաէներգիայի ծախսը՝ էներգատար և այլն:
Աղբյուրները
 Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008