Տեսություն

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՃՅՈՒՂԵՐԸ
Սպասարկման  ոլորտի  ճյուղերում է  ստեղծվում  նաև  բարձր  զարգացած երկրների  ամբողջ ազգային եկամտի գերակշիռ մասը (օրինակ` ԱՄՆ-­ում` \(60\) %­ը): Իսկ զարգացող երկրներում այդ բաժինը, որպես կանոն, դեռևս շատ փոքր է, թեպետ  ունի  աճի  միտում: Առանձնահատկությունն այն է, որ որոշ զարգացող երկրներում, որոնք ունեն հանքարդյունաբերության բավական բարձր տոկոս, սպասարկման ոլորտի բաժինը ՀՆԱ կառուցվածքում նույնպես մեծ է, ինչը պայմանավորված է հիմնականում մեծածավալ առևտրով: Սակայն դա ամենևին էլ չի վկայում այդ երկրների տնտեսության զարգացած լինելու մասին:  Սպասարկման  ոլորտի  բաժինը  համեմատաբար մեծ է նաև զարգացած զբոսաշրջություն ունեցող երկրներում (օրինակ` Սեյշելյան և Մալդիվյան կղզիներում):
 
Ծառայությունները ներկայումս ընդգրկում են հասարակության բոլոր բնագավառները: Դրանց առավել հին ու ավանդական ձևերը բավարարում են մարդու պահանջմունքները, ուստի  անվանվում են սպառողական ծառայություններ: Այդ ծառայությունների զարգացմամբ է պայմանավորված մարդկանց առողջական,  հանգստի,  կրթական, մշակութային և կենցաղային սպասարկման վիճակը: 
 
ծառ33.jpg
         
Կրթության դերը շատ մեծ է երկրի  տնտեսության զարգացման գործում: Նյութական արտադրության ճյուղերի համար կրթությունը պատրաստում է աշխատանքային կադրեր:
 
23.jpg
 
Առողջապահության դերը բացառիկ մեծ է բնակչության վերարտադրության և աշխատանքային ռեսուրսների աշխատունակության պահպանման գործում: Յուրաքանչյուր երկրի  կառավարություն, իր  հնարավորությունների սահմաններում, առողջապահությանը հատկացնում է պետական բյուջեի որոշ մասը: Օրինակ` ԱՄՆ­-ում այդ ցուցանիշը 16% է,  Մեծ Բրիտանիայում` 14,0%, Հայաստանում` 6,3%,  Հնդկաստանում` 1,6%, իսկ  Պակիստանում` էլ  ավելի փոքր՝ 1 %:
 
Ոչ արտադրական ոլորտի եկամտաբեր և արագ զարգացող ճյուղ է մարդկանց հանգստի կազմակերպումը (ռեկրեցիան), հատկապես զբոսաշրջությունը:
 
695762.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008