Տեսություն

Տրանսպորտ և կապ: Ընդհանուր բնութագիրը
Տնտեսության նյութական արտադրության ճյուղերի շարքում տրանսպորտն ու կապը տարբերվում են նրանով, որ նյութական բարիքներ չեն ստեղծում: Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև հումքի փոխադրումը,  ինչպես նաև պատրաստի արտադրանքը հասնում է սպառողին: Եվ քանի որ փոխադրումների վրա կատարվում են ծախսեր (փոխադրողների աշխատավարձ, վառելիքի ծախս և այլն), ապա դրանք մտնում են ապրանքների արժեքների մեջ, այսինքն` «ստեղծում» են նյութական արժեք: Այդ իսկ պատճառով բեռնատար տրանսպորտը համարվում է նյութական արտադրության ճյուղ, իսկ ուղևորատար տրանսպորտը՝ ոչ արտադրական ոլորտի ճյուղ:
 
Կապը նույնպես ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը տարբեր տեխնիկական միջոցներով: 
 
Տրանսպորտը և կապը միասին հաղորդակցության միջոցներ են: Եթե տրանսպորտի դեպքում հաղորդակցությունն իրականացվում է տրանսպորտային միջոցներով  (ավտոմոբիլ, նավ, գնացք և այլն), ապա կապն ապահովում են կապի միջոցները (հեռախոս, ռադիո, հեռուստացույց, համակարգիչ և այլն): Տրանսպորտի և կապի միջոցները հումքը, արտադրանքը և տեղեկությունը տեղափոխում են հաղորդակցության ուղիներով (ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, համացանց և այլն):
Տրանսպորտային համակարգի զարգացվածությունը գնահատվում է մի շարք ցուցանիշներով, որոնցից առավել կարևոր են ուղևորաշրջանառությունն ու բեռնաշրջանառությունը, ինչպես նաև տրանսպորտային ցանցի խտությունը:
Ուղևորաշրջանառությունն ու բեռնաշրջանառությունը համապատասխանաբար որևէ տարածքում տեղափոխված ուղևորների քանակի կամ բեռների զանգվածի և դրանց տեղափոխման միջին հեռավորության արտադրյալն են: Ուղևորաշրջանառության չափման միավորն է մարդ*կմ, իսկ բեռնաշրջանառությանը՝ տ*կմ:
Տրանսպորտային ցանցի խտությունը միավոր մակերեսում առկա հաղորդակցության ուղիների երկարությունն է:
Այսպիսով, տրանսպորտային ցանցի խտությունը հաշվելու համար անհրաժեշտ է տվյալ տարածքում (երկրում, մարզում և այլն) առկա բոլոր հաղորդակցության ուղիների գումարային երկարությունը բաժանել այդ տարածքի մակերեսին: Սակայն,քանի որ հաճախ ստացված ցուցանիշը շատ փոքր է լինում, ընդունված է կատարել վերահաշվարկ յուրաքանչյուր 100 կամ 1000 կմ² մակերեսի համար: Այդ նպատակով ստացված խտության ցուցանիշը պարզապես անհրաժեշտ է բազմապատկել 100-ի կամ 1000-ի: Հնարավոր է նաև հաշվարկել տվյալ տարածքում տրանսպորտի որևէ առանձին տեսակի ցանցի խտությունը: Այդ դեպքում նույն սկզբունքով տրանսպորտի կոնկրետ տեսակի ուղիների երկարությունը բաժանում են տվյալ տարածքի մակերեսին և ստացված արյդյունքը բազմապատկում 100-ի կամ 1000-ի:
Տրանսպորտային միջոցներ
 
ինքնաթիռնավ
images (2).jpgshutterstock_363915881.jpg
ավտոմոբիլգնացք
777.jpgshutterstock_109624334.jpg
 
Կապի միջոցներ
 
հեռուստացույցհամակարգիչ
Без названия (6).jpgimages (5).jpg
ռադիոհեռախոս
shutterstock_437686672.jpgphpyvs0kj.jpg
 
Հաղորդակցության ուղիներ
 
էլեկտրահաղորդման գծերասֆալտապատ ճանապարներ
shutterstock_528206176.jpgshutterstock_528328558.jpg
երկաթուղիներհամացանց
hero_sounder_455.jpgБез названия (8).jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008