Տեսություն

Տրանսպորտային միջազգային ուղիներ
Համաշխարհային  տրանսպորտային ցանցի գլխավոր՝ առավել բանուկ հատվածները տրանսպորտային միջազգային ուղիներն են, որոնք ապահովում են տարբեր տարածաշրջանների ու երկրների միջև բեռների և ուղևորների մեծածավալ փոխադրումը՝ ապահովելով համաշխարհային շուկայի ձևավորումն ու աշխատանքի միջազգային բաժանումը:
 
«Մետաքսի ճանապարհը»
 
download (2).jpg
 
Դեռևս հին և միջին դարերում Եվրոպայում ու Ասիայում կառուցվել են միջպետական նշանակության ճանապարհներ, որոնցից են Հռոմեական կայսրության տարածքում կառուցված ճանապարհային ամբողջական համակարգերը՝ կամուրջներով, ճանապարհների պահպանության և շահագործման ծառայություններով, ինչպես նաև հռչակավոր «Մետաքսի ճանապարհը»,  որն անցնում էր եվրոպական, ասիական մի շարք երկրներով, այդ թվում նաև միջնադարյան Հայաստանի տարածքով՝ կարևոր նշանակություն ունենալով դրանց զարգացման գործում:
 
 
Ժամանակակից աշխարհում ստեղծվել է հաղորդակցության ուղիների խիտ ցանց, որը կապում է աշխարհի բոլոր աշխարհամասերը՝ նպաստելով ուղևորների և բեռների փոխադրումներին տարբեր երկրների միջև:
 
Կարևոր նշանակություն ունեն հաղորդակցության այն ուղիները (ծովային, օդային, ցամաքային), որոնք կապում են Մերձավոր Արևելքի, Արևելյան Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի երկրները:
 
Без названия (3).jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.worldshipping.org/about-the-industry/global-trade/top-50-world-container-ports
http://www.businessinsider.com/16-busiest-airports-in-the-world-2016-4
https://www.youtube.com/watch?v=DndEKVGpL3k
www.portshanghai.com.cn
https://www.youtube.com/watch?v=Q0BmUe2AntM