Մեխանիկական աշխատանք
Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:
Օրինակ
Մեխանիկական աշխատանք է կատարվում, երբ բեռը բարձրացվում է, մարմինը տեղափոխվում է սեղանի վրա, չորսուն շարժվում է զսպանակի ազդեցությամբ և այլն:
weight_training_triceps_bent_over_cable_triceps_extension_with_rope_attachment-iloveimg-cropped.gif
 
 
Forces On a Table-iloveimg-cropped.gif
                 
Ուշադրություն
Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն դեպքում, երբ մարմնի վրա ուժ է ազդում, և մարմինը տեղափոխվում է: Եթե այս երկու պայմանից որևէ մեկը բացակայում է, ապա մեխանիկական աշխատանք չի կատարվում:
Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:
 
whatis95.jpg
 
Եթե մարմինը շարժվում է իներցիայով` նրա վրա ուժ չի ազդում, ապա այդ դեպքում նույնպես մեխանիկական աշխատանք չի կատարվում:
Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:
Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:
Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. 
 
Աշխատանք \(=\) Ուժ · Ճանապարհ
  
Եթե մարմնի վրա ազդող \(F\) ուժի ուղղությամբ մարմինն անցել է \(S\) ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ \(A\)-ն հավասար է. \(A = F·S\)
  
Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ
\(1\) Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է \(1\) Ն ուժը \(1\) մ ճանապարհի վրա. \(1\) Ջ \(=1\) Ն \(·1\) մ:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ  գրատուն, 2013 թ.