Տեսություն

Հոսանքի հետ վարվելու կանոնները
Այն նյութերը, որոնք հոսանք չեն հաղորդում անվանում են մեկուսիչներ, իսկ որոնք լավ են հաղորդում՝ հաղորդիչներ։
Օրինակ
Չոր փայտը, ռետինը, պլաստմասան հոսանքի վատ հաղորդիչներ են: Հոսանքի լավ հաղորդիչներ են մետաղները: Մարդու մարմինը նույնպես հոսանքի լավ հաղորդիչ է։ 
Անցնելով մարդու մարմնով` էլեկտրական հոսանքն առաջացնում է մկանների կտրուկ կծկումներ և վնասում օրգանները, կարող է հանգեցնել մահվան։
 
Ուշադրություն
Տանը և դպրոցում մենք գործ եք ունենում հոսանքի հետ, որը կարող է շատ վտանգավոր լինել, եթե չպահպանեք էլեկտրական հոսանքից օգտվելու կանոնները։

Դրանք հետևյալն են․

  • չի՛ կարելի վերանորոգել էլեկտրական սարքերը առանց հոսանքի աղբյուրից անջատելու
  • չի՛ կարելի մերկ ձեռքերով դիպչել հոսանքի կտրված կամ բաց լարերի

195393_html_5f1cab.jpg

  • հատկապես զգույշ պետք է լինել կենցաղային սարքերից օգտվելիս․ փչացած սարքերը կարող են վտանգավոր լինել կյանքի համար

186.jpg

  • չի՛ կարելի մոտենալ կտրված, գետնին ընկած հաղորդալարին
  • թաց ձեռքերով չի՛ կարելի դիպչել էլեկտրական սարքերին
  • չի՛ կարելի էլեկտրական լարերը մեխով ամրացնել

78152170.jpg

Դպրոցում փորձեր կատարելը վտանգավոր չէ, երբ օգտագործում ենք գալվանական էլեմենտներ: Սակայն դպրոցում, հոսանքին առնչվող փորձեր կատարելիս պետք է պահպանել աշխատանքի հետևյալ կանոնները։

Ուշադրություն

 Դպրոցում էլեկտրական հոսանքով փորձեր կատարելու կանոնները.

\(1.\) Դպրոցում էլեկտրական շղթաներ հավաքելու ժամանակ սկզբից պետք է միացնել բոլոր լարերը՝ բացի հոսանքի աղբյուրից եկող լարերից: Վերջիններս պետք է միացնել միայն այն ժամանակ, երբ ձեր կազմած շղթան ստուգվել է ուսուցչի կողմից։

\(2.\) Չի կարելի դիպչել բաց, մեկուսիչ շերտից զուրկ էլեկտրական հաղորդալարերին։

\(3.\) Չի կարելի օգտագործել ինքնաշեն էլեկտրական սարքեր։

Ուշադրություն
Հոսանքի վտանգի մասին զգուշացնում են այս նշանները.

200px-DIN_4844-2_Warnung_vor_gef_el_Spannung_D-W008.svg.png electricity-warning-sign-2329426.jpg 

Ցանկացած պարագայում, եթե որևէ առնչություն եք ունենում էլեկտրականության հետ, անհրաժեշտ է լինել չափազանց զգույշ և յուրաքանչյուր գործողությունից առաջ այդ մասին հարցնել մեծահասակներին:

Աղբյուրները

1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ

2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն