Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը: Ցողուն, տերև
Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:
Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:
makro-leto-zelenoe-stebel.jpg 
Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:
Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:
 
Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:
 
45.png 
  
Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:
 
Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.
 
1. Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:
Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:
 
2. Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:
Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:
 
Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:
 
07728788.jpg
  
 
Բարդու բողբոջները բնորոշվում են կպչուն խեժով, սուր ծայրով, հաճելի հոտով: Ուռենու բողբոջները ծածկված են միայն մեկ, թասակաձև թեփուկով: Բռնչենու բողբոջները թեփուկներ չունեն: Արոսենու բողբոջները ծածկված են յուրահատուկ խավով: Սև հաղարջենու բողբոջներն օժտված են անուշահոտությամբ: Թանթրվենու բողբոջները, հակառակը, ունեն տհաճ հոտ: Լաստենու բողբոջներն ունեն կատվիկներ ու փոքր կոներ:
 
Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:
 
Ուշադրություն
Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:
Ցողունը բույսի առանցքային օրգանն է:
 
Alternanthera_philoxeroides_NRCS-1.jpg
 
Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:
Օրինակ
Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:
Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:
Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:
Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:
  
Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):
 
Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:
Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:
Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:
Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:
Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:
 
fotosynteesi_shutterstock_158144060.jpg 
 
Բույսերի մեծ մասի տերևները կազմված են տերևակոթունից և տերևաթիթեղից: Տերևակոթունը տերևաթիթեղը ամրացնում է ցողունին: Տերևաթիթեղները տարբեր են ձևով, չափով, գունավորմամբ:
 
depositphotos_2633635-stock-illustration-colorful-autumn-leaves-collection.jpg
 
Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):
Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 103-105  
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն, էջ 105-106
https://www.tapetus.pl/obrazki/n/187298_zielone-liscie-przebijajace-wiatlo.jpg
https://pda.litres.ru/static/bookimages/12/86/55/12865583.bin.dir/h/i_022.jpg
http://www.uchportal.ru/_ld/552/07728788.jpg
https://assessment.ifas.ufl.edu/site/assets/files/1342/alternanthera_philoxeroides_nrcs-1.jpg
https://www.thompson-morgan.com/product_images/100/optimised/FUCH-T16269-A_h.jpg
http://upload-images.jianshu.io/upload_images/5105834-d7e0e56aed57c5b7.jpg?imageMogr2/auto-orient/strip%7CimageView2/2/w/500
http://4.bp.blogspot.com/-E4Ln8spBC2k/UntnLBRXkEI/AAAAAAAABOQ/AjFajJTSy6E/s1600/hojitas.jpg