Վնասակար սովորությունները և դրանց հետևանքները
Մարդը ժամանակի և գործունեության բերումով կարող է ձեռք բերել հակումներ, կարիքներ և սովորություններ, որոնք կարող են խաթարել նրա առողջությունը: Այդ ամենը դանդաղ կերպով քայքայում է մարդու առողջությունը և հանգեցնում հիվանդությունների զարգացման:
Մարդու պարբերական հակումների և կարիքների ամբողջությունը, որոնք վնասում են նրա առողջությանը կոչվում են վնասակար սովորություններ:
Օրվա անկանոն ռեժիմը: Մարդու համար կարևոր է իր օրվա կառուցվածքը համապատասխանեցնել բնության ռիթմերին: Այսինքն` քնի, աշխատանքի, հանգստի, ազատ ժամանցի տևողությունը և հերթագայությունը կազմակերպել պլանավորված և բնական: Յուրաքանչյուր օր նույն ռեժիմով առաջնորդվելը խնայում է օրգանիզմը: Ուշ քնելը, ցերերկը արթնանալը, \(12\)-ժամյա աշխատանքը և դրանց անկազմակերպ հերթագայությունը վնասակար սովորություն է:
Կարևոր է որպեսզի  մարդը պլանավորի, կարգավորի իր օրը, հետևի սահմանված օրեկան ռեժիմին:
 
AAEAAQAAAAAAAAJYAAAAJGFjMjUwZjgwLWRlZjktNDM3OC1hMGUzLTJkMGQ0ZjNkMjQwMg.jpg
 
Ոչ լիարժեք սնվելը: Մենք գիտենք ինչքան կարևոր է սնունդը օրգանիզմի համար: Այնուհանդերձ, սնունդը կարող է լրջորեն վնասել մարդուն, եթե այն առողջարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի սնունդը լինի թարմ, չափավոր, լավ եփված, պարունակի անհրաժեշտ սննդանյութեր և քիմիական տարրեր, չլինի գերհագեցած որոշ տեսակի սննդանյութով և բացարձակ աղքատ մյուսով: Խիստ էական է, որպեսզի չպարունակի կասկածելի հավելումներ և պահպանվի սննդի յուրացման գրաֆիկը: Կարևոր է, որ նախաճաշին, ճաշին և ընթրիքին մատուցվեն սննդատեսակներ, որոնք կարող են անխափան յուրացվել օրվա հենց այդ ժամին:
Կարևոր է որպեսզի մարդը հետևի սննդի մաքրությանը, ծագմանը, պատրաստման վայրին, ընդունման ժամին և բաղադրությանը:
 
8d5a6a0bed4f3e215dee4540ab78d800.jpg
 
Քնի պակասը: Մարդու օրգանիզմը նման է մարտկոցի: Օրվա ընթացքում այն սպառում է իր էներգիան և կարիք է զգում լիցքավորման: Քնի ընթացքում մարդը վերալիցքավորում է իր կորցրած ուժերը և պատրաստվում հաջորդ օրվան:
Քնի տևողությունը օրեկան կազմում է միջինում \(7-8\) ժամ: Քնի պակասի դեպքում մարդու մոտ զարգանում է գլխացավ, նյարդայնություն, հոգնածություն:
 
721ce0cfa5fa8ce09fd1ad888e4394b3.jpg
 
Ուշադրություն
\(4\) օր անընդմեջ չքնելու հետևանքով մարդը կարող է մահանալ:
Կարևոր է, որպեսզի մարդը պահպանի քնի \(8\)-ժամյա տևողությունը, քնի մութ ընկնելուց \(2\) ժամից ոչ ուշ և պահպանի քնի օրական գրաֆիկը:
Փնթիությունը: Մարմնի խնամքի և մաքրության անտեսումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Մակաբուծային հիվանդությունները հիմնականում զարգանում են կեղտոտ ձեռքերի և անլվա մարմնի առկայության դեպքում: Ուստի մաքրությանը օրեկան հետևելը ոչ միայն հաճելի է և թարմեցնող, այլև առողջարար:
 
5f704e0067ddcd808d844e30dddd7152.jpg
 
Ուշադրություն
Կարևոր է առավոտյան և երեկոյան ատամները լվանալը և լվացվելը, սնվելուց առաջ և հետո լվացվելը, մարմնի, մազերի, եղունքների մաքրությանը հետևելը և խնամելը, եղունգները չկրծելը:
Քիչ շարժվելը: Նստակյաց առօրյայի հետևանքով կարող է ծռմռվել ողնաշարը, արյամբ վատ սնուցվել ուղեղը կամ մնացյալ օրգանները: Դրա հետևանքով մարդը ձեռք կբերի խնդիրներ:
Կարևոր է հնարավորինս շատ զբոսնել, առավոտյան և երեկոյան մարզանքներ անել, սպորտային խմբակներ հաճախել, ֆիզիկական եռանդ ցուցաբերել:
 
131124-overweight-kids-tease_anbqi6.jpg
 
Ծխելը: Ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը ներգործում է մարդու նյարդային համակարգի վրա, խափանում դրա բնականոն գործունեությունը, նրա մեջ պարունակվում են թմրեցնող նյութեր: Դրանց ազդեցությունից վնասվում են նաև մարդու շնչառության օրգաններն ու համակարգերը, վատանում են մարդու ինքնազգացողությունը և աշխատունակությունը: Ծխելը վնասում է ոչ միայն ծխող մարդուն, այլ նաև՝ ազդում շրջապատի վրա:
 
Ծխախոտի ծխում կան բազմաթիվ նյութեր, որոնք կարող են ներգործել տարբեր մարդկանց վրա, առաջացնել փոփոխություններ: Դրանց հետևանքով
զարգանում են հիվանդություններ
 
Կարևոր է այն, որ գործում է օրենք, համաձայն որի՝ դպրոցներում, համալսարաններում, համերգասրահներում և այլ հասարակական վայրերում ծխելն արգելվում է:
 
Isolated-shot-of-broken-cigarettes-on-white-background.jpg
 
Ոգելից խմիչքների չարաշահումը: Ոգելից խմիչքների ալկոհոլը ևս ներգործում է մարդու նյարդային համակարգի վրա, ևս թմրեցնող է: Ալկոհոլից դարձյալ վնասվում են մարդու շնչառության և այլ օրգաններն ու համակարգերը, վատանում է մարդու ինքնազգացողությունը և աշխատունակությունը:
 
Ուշադրություն
Ոգելից խմիչքների վաճառքը սահմանափակվում է:
Համակարգիչային կախվածությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժան մաս: Այնուհանդերձ, նկատվում է մի վնասակար սովորություն՝ համակարգչային խաղամոլությունը: Այն վտանգավոր է դպրոցականների համար, քանի որ վտանգում է մարդու մի շարք օրգանների առողջությունը: Վնասում է նրանց տեսողությունը, մարմնի մասերի համաչափ զարգացումը, ինքնազգացողությունը, ժամանակի զգացումը, մտավոր գործունեությունը և այլն:
Կարևոր է պահպանել համակարգչի հետ աշխատանքի անհրաժեշտ կանոնները և ուղեցույցները:
  
computer-science-kid.jpg
 
Առողջ ու կենսունակ լինելու համար կարևոր է լինել տեղեկացված, զարգացնել կամքի ուժ, սիրել սեփական օրգանիզմը, գոհանալ կյանքի պարգևած հաճելի պահերով:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ. Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 149-151
https://st2.depositphotos.com/4216129/7602/v/950/depositphotos_76027995-stock-illustration-daily-routine-vector-set.jpg
https://i2-prod.mirror.co.uk/incoming/article10964870.ece/ALTERNATES/s615/Isolated-shot-of-broken-cigarettes-on-white-background.jpg
https://www.ct.org.tw/wp-content/uploads/2017/12/M0408.jpg
http://www.hindustantimes.com/rf/image_size_640x362/HT/p2/2016/07/14/Pictures/_502c271e-49c6-11e6-a5ed-4b8bf40e703f.jpg
http://ozonnews.com/wp-content/uploads/2016/10/721ce0cfa5fa8ce09fd1ad888e4394b3.jpg
http://advicefamily.ru/img/contents/838/8d5a6a0bed4f3e215dee4540ab78d800.jpg
https://media.licdn.com/mpr/mpr/AAEAAQAAAAAAAAJYAAAAJGFjMjUwZjgwLWRlZjktNDM3OC1hMGUzLTJkMGQ0ZjNkMjQwMg.jpg