Տեսություն

Հիվանդություններ և դրանց կանխարգելումը
Մարդու առողջությունը կարող է խաթարվել, որի արդյունքում մարդու ինքնազգացողությունը վատթարանում է և նվազում է նրա աշխատունակությունը: Դա պատահում է, երբ մարդը ջերմում է կամ ունի գլխացավ, գլխապտույտ և այլ անցանկալի դրսևորումներ: Այս ամենի արդյունքում կարող ենք ասել, որ մարդը հիվանդ է:
Հիվանդությունը մարդու կենսագործունեության, աշխատունակության և շրջակա միջավայրի տարբեր գործոններին հարմարվելու խանգարումն է:
Illness+&+Disease.jpg
 
Հիվանդություններն ունեն իրենց ազդեցության թիրախները, դրսևորումները, լինում են բազմազան և հարուցվում են տարբեր պատճառներով:
 
Հիվանդության զարգացման պատճառներն են`
 
ա. Ժառանգական գործոն: Հիվանդությունը փոխանցվել է ծնողներից և դրսևորվում է որոշակի տարիքում:
բ. Ախտածին մանրէ: Մարդու օրգանիզմ թափանցման վնասակար միկրոօրգանիզմի արդյունք է:
գ. Այլ օրգանիզմից վարակ: Հիվանդության հարուցիչը այլ օրգանիզմից թափանցել է մարդու օրգանիզմ, երբ նրանք հաղորդակցվել են:
դ. Միջավայրի կտրուկ փոփոխություն: Արևահարումը, այրվածքները, ցրտահարումը:
ե. Բացասական սովորություն: Ծխելը, նստակյաց կյանքը և այլն:
զ. Անհայտ պատճառով հիվանդություն: Տարածվում են նաև հիվանդություններ, որոնց պատճառները դեռևս հայտնի չեն:
Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ
Այն հիվանդությունները, որոնք փոխանցվում են մարդուց կամ այլ կենդանի օրգանիզմից, կոչվում են վարակիչ:
Այդ հիվանդությունների պատճառը ախտածին բակտերիան է կամ մանրադիտակային սունկը, վիրուս կամ այլ մանրէ:
Դրանք միջավայրից տարբեր կերպ թափանցում են մարդու օրգանիզմ, թունավորում և վնասում են մարդու օրգանիզմի ամբողջականությունն ու գործառնությունը:
Հիվանդությունները բաժանվում են երկու հիմնական խմբի` վարակիչ և ոչ վարակիչ:
 
mommy2.jpg
  
Վարակիչ հիվանդություններ են.
Օրինակ
Գրիպը, հերպեսը, տիֆը, խոլերան, տուբերկուլյոզը և այլն:
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է.
  • ուտելուց առաջ լվանալ ձեռքերը,
  • պահպանել օրգանիզմի խնամքի կանոնները,
  • հետևել սննդամթերքի ճիշտ պահպանմանը,
  • լինել մաքուր օդում և կոփել օրգանիզմը,
  • սահմանափակել վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց հետ շփումները:
Մարդու օրգանիզմի բնականոն գործունեության խափանման, գերհոգնածության, անառողջ կենսակերպի, աղտոտ միջավայրի հետևանքով զարգանում են ոչ վարակիչ հիվանդություններ:
 
177549592.jpg
 
Ոչ վարակիչ հիվանդություններ են.
Օրինակ
Սրտային հիվանդությունները, գլխացավը, հոգեկան խանգարումները, շաքարախտը, քաղցկեղը և այլն:
Ժամանակակից աշխարհի հնարավորությունները թույլ են տալիս հիվանդությունները հաջողությամբ ախտորոշել և բուժել:
 
Ուշադրություն
Հիվանդությունը հաղթահարվում է, եթե կատարվում է միջամտություն ճիշտ ժամանակին, առողջապահական հաստատությունում և բժկի կողմից:
1__24_-1170x520.jpg
 
Հիվանդությունների զարգացման հնարավորությունը կարելի է կանխարգելել, եթե մարդ վարում է առողջ կենսակերպ և չունի վնասակար սովորություններ:
 
article149.jpg
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ. Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 152-154
http://www.ceee2015.fundecor.es/wp-content/uploads/2014/12/CongresoEnfermeria2015.jpg
https://поликлиника-5.рф/images/photos/medium/article149.jpg
https://panhttp://www.top10de.com/wp-content/uploads/2012/07/ni_o_enfermo_colegio.jpgsionat-tulskij-dedushka.ru/wp-content/uploads/2017/10/11136.jpg
https://www.reproduccionasistida.org/wp-content//sintomas-de-la-gripe.jpg