Տեսություն

Առաձգականության ուժ: Դեֆորմացիայի տեսակները

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:

 

p-03d-6.gif         1275885361_sajt.jpg

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն
Նկարում պատկերված տախտակը, պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:
 
Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում են առաձգականության ուժ:
Օրինակ
Եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի: Եթե հեռացնենք ձեռքը, ապա առաձգականության ուժի շնորհիվ զսպանակը կվերականգնի իր սկզբնական ձևը և չափերը:
ezgif.com-crop (2).gif
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Ուշադրություն
Ոչ բոլոր դեֆորմացիաների դեպքում է առաջանում առաձգականության ուժ:
Իրենց տեսակով դեֆորմացիաները լինում են առաձգական և պլաստիկ:
    
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը: 
Օրինակ
Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է: 
 
doska1.gif
 
Պլաստիլինը, կավը, խմորը, դեֆորմացնելիս նրանցում առաձգականության ուժ չի ծագում և նրանք չեն վերականգնում իրենց ձևը: Այդ ձևափոխությունը պլաստիկ է և կիրառվում է մետաղները կռելու, դրոշմելու, քանդակներ պատրաստելու համար:
 
Եթե զսպանակից կախենք կշռաքար, ապա զսպանակը կձգվի, սակայն կշռաքարը ցած չի ընկնի, քանի որ նրա վրա բացի ծանրության ուժից կազդի առաձգականության ուժը:
 
Առաձգականության ուժը հավասար է և հակառակ է ուղղված ծանրության ուժին:
Եթե զսպանակից կախենք երկու նույնպիսի կշռաքար, ապա զսպանակի դեֆորմացիան երկու անգամ կմեծանա, երեք կշռաքարի դեպքում՝ երեք անգամ կմեծանա: Դա նշանակում է, որ առաձգականության ուժը կախված է մարմնի դեֆորմացիայի չափից:
 
Untitled-3-01.png
 
Ուժաչափ, ուժի չափումը
Եթե զսպանակի մի ծայրն ամրացնենք, իսկ մյուս ծայրը ձգենք որոշակի ուժով, ապա զսպանակը կերկարի: 
  
Ուժը՝ որպես ֆիզիկական մեծություն, կարող է ունենալ տարբեր արժեքներ։ Ուժի մեծությունը որոշում են ուժը չափող սարքով՝ ուժաչափով։ Կախված նրանից, թե որքան է սեղմվել կամ երկարել ուժաչափի զսպանակը, մենք եզրակացնում ենք նրա վրա ազդող ուժի մեծության մասին:
 
Ուժաչափերի գործողության հիմքում ընկած է հավասար ուժերի ազդեցությամբ զսպանակի՝ միևնույն չափով երկարելու կամ սեղմվելու հատկությունը։
 
Պարզագույն ուժաչափը կազմված է տախտակին մի ծայրով ամրացված զսպանակից, որի մյուս ծայրը ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:
Ուժի չափման միավորը Նյուտոնն է (\(1\) Ն):
Ավելի հանգամանորեն այդ մեծությանը կծանոթանաք ֆիզիկայի դասընթացում: Նկարում պատկերված ձախ ուժաչափի ցուցմունքը  112 Ն , երբ ավելացվում է նույն բեռից, ցուցմունքը դառնում է \(3\) Ն, զսպանակի երկարացումն ավելանում է նույն չափով:
 
1-18.png
 
Գոյություն ունեն ուժաչափի տարբեր տեսակներ, այդ թվում նաև մարդու մկանային ուժը չափող ուժաչափեր։
 
14141.jpg  61xqOY4CAbL._SL1200_.jpg
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դաս. դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ..
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դ.դասագիրք/  Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան,Գ. Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հր.