Տեսություն

Աղեր 
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  
Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։
Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:
Օրինակ
Նատրիումի սուլֆատ` Na2SO4, կալցիումի սուլֆատ` CaSO4, պղնձի սուլֆատ` CuSO4:
Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:
Պատասխան
Պատասխան
Պատասխան
Պատասխան
Օրինակ
Կալիումի նիտրատ՝ KNO3, նատրիումի նիտրատ՝ NaNO3, արծաթի նիտրատ՝ AgNO3:
Պատասխան
Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:
Օրինակ
Նատրիումի քլորիդ \((NaCl)\) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` \((AgCl)\):
Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող \((NaCl)\), NaNO3 և վատ լուծվող \((AgCl)\), CaCO3:
  
world-gourmet-sea-salt-sampler-6.jpg 
Աղերի կիրառումը
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը \((NaCl)\) անփոխարինելի է սննդի մեջ:
  
Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան:
 
Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:
 
bicarbonato.jpg
 
Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:
Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:
 
dz280114_skulpturi_ot_hartia_x264-104621-810x0.jpg 
  
Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

Օրինակ՝ նատրիումական, կալիումական սելիտրաները պարարտանյութեր են: Իսկ պղնձի սուլֆատը՝ CuSO4-ը, թունաքիմիկատ:

Картинка-1.-min-2-5.jpg 

Անօրգանական բարդ նյութերը մեր շրջապատում
Նյութերը լինում  են պարզ և բարդ: Պարզ նյութերը բաղկացած են մեկ տարրից, իսկ բարդերը՝ մեկից ավելի տարրերից:
Անօրգանական բարդ նյութերն այն նյութերն են, որոնց կազմի մեջ չի մտնում ածխածին, բացի կարբիդներից, ցիանիդներից, կարբոնատներից, ածխածնի օքսիդից:
 
Անօրգանական բարդ նյութեր են որոշ օքսիդները, հիմքերը, թթուները, աղերը:
Աղբյուրները
1.Բնագիտություն  6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան, Եր. 2013, Աստղիկ գրատուն,   
2. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան, Գ Ալեքսանյան, Երևան 2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն
3. http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/131386
4. http://school-sector.relarn.ru/nsm/chemistry/Rus/Data/Text/Ch1_7-1.html