Տեսություն

Առօրյա կյանքում հանդիպող օրգանական նյութեր
Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:
Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:
  
Ուշադրություն
Օրգանական նյութեր են.
  
- ճարպերը՝ կենդանական և բուսական,
- ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,
- գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,
- մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները,
բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը,
- ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը,
էթիլ սպիրտը,
- ացետոնը:
Բույսերի կողմից ֆոտոսինթեզի գործընթացը կարգավորող քլորոֆիլը, որն ունի շատ բարդ կառուցվածք.
  
-արյան մեջ պարունակվող հեմոգլոբինը, որը ևս ունի շատ բարդ կառուցվածք,
 
-հատիկավորներում պարունակվող օսլան,
  
-բույսերի հիմքը հանդիսացող բջջանյութը:
 
Ուշադրություն
Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝ պլաստմասաները:
Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը:
 
Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են: Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը:
 
01-11-w663.png78.png
Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:
 
\(1\). Վառելանյութերի այրման հետ   ևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:
 
7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg
 
\(2\). Ծծմբի և ազոտի օքսիդների   պատճառով առաջանում  են «թթվային անձրևները»:
 
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։

  

Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։

Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:

Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:

«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

\(3\). Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

\(4\). Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:  

spraying-pesticides-on-field.jpg

 
\(5\). Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում:
 
Օրինակ, խոշոր աղետ տեղի ունեցավ \(2010\) թ. ապրիլի \(20\)-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված \(British\) \(Petroleum\) ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց \(800\) միլիոն  լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց \(28\) հազար քառակուսի կիլոմետր: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):
 
21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg
Աղբյուրները
1. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.– Եր. 2013 թ, Աստղիկ գրատուն