Տեսություն

Պրիզմա
Պրիզմա կոչվում է այն բազմանիստը, որի երկու նիստերը զուգահեռ հարթություններում ընկած հավասար բազմանկյուններ են, իսկ մնացած նիստերը զուգահեռագծեր են:
Զուգահեռ հարթություններում գտնվող հավասար նիստերը կոչվում են պրիզմայի հիմքեր, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր:
 
Հիմքերից կախված պրիզմաները լինում են եռանկյուն՝
 
trijstura prizma 1 - Copy.JPG 
 
քառանկյուն՝
 
taisnstura prizma 1 - Copy.JPG     kubs.JPG 
 
վեցանկյուն և այլն
 
se prizma bez diag.JPG 
 
Եթե պրիզմայի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին, ապա այն կոչվում է ուղիղ պրիզմա: Այդպիսին են վերևի նկարներում ցուցադրված բոլոր պրիզմաները:
Հակառակ դեպքում, երբ կողմնային կողերը ուղղահայաց չեն հիմքերին, պրիզման կոչվում է թեք:
  
sl-½pa prizma - Copy.JPG
 
Պրիզման կոչվում է կանոնավոր, եթե նրա հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են:
  
Հիմքերի հեռավորությունը կոչվում է պրիզմայի բարձրություն:
Ուղիղ պրիզմայի բարձրությունը համընկնում է նրա կողմնային կողի հետ:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009