Տեսություն

Ուղղահայաց ուղիղներ
Եթե α և β հատվող հարթությունների կազմած չորս երկնիստ անկյուններից մեկը \(90°\) է, ապա մյուս երեքը ևս \(90°\) կլինեն:
 
Այդ դեպքում ասում են, որ α և β հարթություններն ուղղահայաց են և նշանակում են այսպես՝ αβ:
Երկու հատվող հարթությունները կոչվում են ուղղահայաց (փոխուղղահայաց), եթե նրանց կազմած անկյունը ուղիղ անկյուն է:
Երկու հարթությունների ուղղահայացությունը պարզելու համար օգտվում են հարթությունների ուղղահայացության հայտանիշից: 
Եթե երկու հարթություններից մեկն անցնում է մյուս հարթությանը ուղղահայաց ուղիղով, ապա այդպիսի հարթություններն ուղղահայաց են:
Հետևյալ թեորեմները ևս օգտակար են խնդիրների լուծման համար:
 
ugg1.jpg
1. Եթե հարթությունը ուղղահայաց է երկու հարթությունների հատման գծին, ապա այն ուղղահայաց է հարթություններից յուրաքանչյուրին:
 
2. Եթե երկու հարթություններ ուղղահայաց են, ապա հարթություններից մեկում ընկած ուղիղը, որն ուղղահայաց է հարթությունների հատման գծին, ուղղահայաց է նաև մյուս հարթությանը:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009