Տեսություն

Քառանիստ
Tetraedr2.jpg
Քառանիստ կոչվում է այն բազմանիստը, որի նիստերը չորս եռանկյուններ են:
Tetraedrs_nereg.png
 
Քառանիստն ունի \(4\) նիստ, \(4\) գագաթ, \(6\) կող:
 
Եռանկյուններից մեկը կոչվում է քառանիստի հիմք, մնացած երեքը՝ կողմնային նիստեր:
 
Գոյություն ունեն քառանիստի տարբեր տեսակներ: Ամենահաճախը հանդիպում են դրանցից հետևյալ երեքը (տես ներքևի նկարները): 
 
հավասարանիստ՝ քառանիստ, որի բոլոր չորս նիստերը հավասար եռանկյուններ են,
 
կանոնավոր եռանկյուն բուրգ՝ հիմքում հասարակողմ եռանկյուն է, իսկ կողմնային նիստերը հավասար հավասարասրուն եռանկյուններ են, 
 
կանոնավոր քառանիստ՝ բոլոր չորս նիստերը հավասարակողմ եռանկյուններ են:
 
Tetraedrs_reg.png         Tetraedrs_trijst_piram.png                                   
Կանոնավոր քառանիստի բոլոր կողերի երկարությունները և նիստերի մակերեսները հավասար են:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009