Տեսություն

Ուղիղների կազմած անկյունը
1. Եթե ուղիղները զուգահեռ են, ապա նրանց կազմած անկյունը 0° է:

2. Երկու հատվող ուղիղների կազմած անկյուն անվանում են այդ ուղիղներով առաջացած անկյուններից փոքրը: Եթե բոլոր առաջացած անկյունները հավասար են, ապա ուղիղները փոխուղղահայաց են՝ նրանց կազմած անկյունը 90° է:

3. Երկու խաչվող ուղիղների կազմած անկյուն անվանում են այդ ուղիղներին զուգահեռ հատվող ուղիղների կազմած անկյունը:
 
Օրինակ
Տրված է ABCDA1B1C1D1 խորանարդը:
Cube1.png
Գտնենք AB կողի և B1D1 անկյունագծի կազմած անկյունը:
 
Այս ուղիղները խաչվող են, ուրեմն, ըստ սահմանման, պետք է գտնել այս ուղիղներին զուգահեռ՝ հատվող ուղիղներ:
 
AB ուղղի վրա վերցնենք B կետը և նրանով տանենք B1D1-ին զուգահեռ BD ուղիղը:
Cube2.png
 
AB և BD ուղիղները հատվում են, և, քանի որ ABCD-ն քառակուսի է, ապա դրանք կազմում են 45°-ի անկյուն:
 
Հետևաբար, AB և B1D1 ուղիղները ևս կազմում են 45°-ի անկյուն:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009