Տեսություն

Շրջանագիծ
cirkulis.jpg
Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   
Այդ կետը կոչվում է շրջանագծի  կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի  շառավիղ:
Rl1.png
 
Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:
 
Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:
 
Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:
Տրամագիծն ամենաերկար լարն է:
Շրջանագծում կարելի է տանել նաև անվերջ թվով տրամագծեր:
 
Rl2.png
 
Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:
Եթե շրջանագծի վրա նշել երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են երեք լատիներեն տառեր, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  
 
Վերևի նկարում կարող ենք նշել \(BDH\), \(ACG\) և մյուս աղեղները:  
Ներքևի նկարում գծված են \(AxB\) և \(AyB\) աղեղները:
 
Rl3.png
Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:
Rinkis.png