Տեսություն

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը
Ուղղանկյուն եռանկյան մեջ եռանկյունաչափական ֆունկցիաները օգտագործվում են եռանկյան կողմերի և անկյունների հաշվման համար:
 
zīm.JPG
1) Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուս կոչվում է այդ անկյան դիմացի էջի հարաբերությունը ներքնաձիգին:
2) Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան կոսինուս կոչվում է այդ անկյան կից էջի հարաբերությունը ներքնաձիգին:
3) Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան տանգենս կոչվում է այդ անկյան դիմացի էջի հարաբերությունը կից էջին:
α անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը նշանակում են sinα,cosα,tgα և կարդում՝ «սինուս ալֆա», «կոսինուս ալֆա» և «տանգենս ալֆա»:
 
sinα=դիմացի էջներքնաձիգsinα=accosα=կից էջներքնաձիգcosα=bctgα=դիմացի էջկից էջtgα=ab
Ինչպե՞ս ընտրել ճիշտ ֆունկցիան
Եթե օգտագործվում են միայն էջերը, ապա կիրառվում է tg:
 
Եթե օգտագործվում է ներքնաձիգը (տրված է, կամ պետք է հաշվել), ապա կիրառվում են sin կամ cos:
 
Եթե օգտագործվում է դիմացի էջը (տրված է, կամ պետք է հաշվել), ապա կիրառվում է sin:
 
Եթե օգտագործվում է կից էջը (տրված է, կամ պետք է հաշվել), ապա կիրառվում է cos:
 
Եթե տրված են եռանկյան երկու սուր անկյունները, ապա հարմար է գծագրի վրա նշել դրանցից միայն մեկը՝ որպեսզի միարժեքորեն հասկանալ, թե ո՞րն է կից էջը, իսկ ո՞րը՝ դիմացի էջը:
 
Ներքնաձիգը միշտ հայտարարում է:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: