Տեսություն

Կենտրոնական համաչափություն
Կենտրոնական համաչափության ժամանակ \(M\) կետը արտապատկերվում է M1 կետի հետևյալ օրենքով:

1. \(M\) և \(O\) (համաչափության կենտրոն) կետերով տանում ենք ուղիղ:
 
2. Ուղղի վրա տեղադրում ենք OM1=OM հատվածը և գտնում ենք M1 կետը:
Simetrija_c_punkti.png Simetrija_c.png
\(M\) և M1 կետերը կոչվում են համաչափ \(O\) կետի նկատմամբ, եթե \(O\) -ն MM1 հատվածի միջնակետն է՝  OM1=OM
Բազմանկյունները համաչափ արտապատկերելու համար բավական է արտապատկերել նրանց գագաթները և միացնել ստացված կետերը: 
 
Ինչպես և առանցքային համաչափության ժամանակ, այս դեպքում ևս
 
Ուշադրություն
1. հատվածը գալիս է նույն երկարության հատվածի (կետերի միջև երկարությունները պահպանվում են),
 
2. ճառագայթը գալիս է ճառագայթի, ուղիղը՝ ուղղի,
 
3. պատկերները գալիս են հավասար պատկերների:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: