Տեսություն

Բեկյալ
Կետերից և դրանք միացնող հատվածներից բաղկացած պատկերը կոչվում է բեկյալ:
 
Կետերը կոչվում են բեկյալի հանգույցներ, իսկ հատվածները՝ օղեր:
Բեկյալների տեսակներ
Բեկյալը կոչվում է փակ, եթե նրա առաջին և վերջին հանգույցները համընկնում են:
ll2.png
 
Բեկյալը կոչվում է բաց, եթե նրա առաջին և վերջին հանգույցները չեն համընկնում:
  
ll5.png

Բեկյալը կոչվում է պարզ, եթե այն չունի ինքնահատումներ: Վերևի երկու բեկյալներն էլ պարզ են:
 
Հետևյալ բեկյալը պարզ չէ:
 
 ll4.png
Բազմանկյուն
Բազմանկյուն կոչվում է պարզ փակ բեկյալից և նրանով սահմանափակված տիրույթից բաղկացած պատկերը:
 
Բեկյալի հանգույցները կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ օղերը՝ կողմեր:
 
Երկու ոչ հարևան գագաթները (որոնք չեն գտնվում նույն կողմի վրա) միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ:
Figūra 2.jpg  Daudzst 1.jpg
 
\(A\), \(B\), \(C\), \(D\), \(E\)՝  գագաթներ,
\(AB\), \(BC\), \(CD\), \(DE\), \(AE\)՝  կողմեր,
\(AC\), \(AD\), \(BE\), \(BD\), \(CE\)՝  անկյունագծեր: 
 
Յուրաքանչյուր քազմանկյուն հարթությունը բաժանում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ երկրորդը՝ արտաքին տիրույթ:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: