Տեսություն

Սեղան է կոչվում  այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն:
Trapece (ne vienādsānu).JPG
 
Սեղանի զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր:
\(AD\) -ն և  \(BC\) -ն սեղանի հիմքերն են:  
Սեղանի կողմերը, որոնք զուգահեռ չեն, կոչվում են սրունքներ:
\(AB\) -ն և \(CD\) -ն սեղանի սրունքներն են:  
 
Կան սեղանի մի քանի տեսակներ: Հաճախ դիտարկվում են ուղղանկյուն և հավասարասրուն սեղանները:
Ուղղանկյուն սեղան
Trapece (taisnleņķa).JPG
Սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան, եթե նրա սրունքներից որևէ մեկը ուղղահայաց է հիմքերին:
Հավասարասրուն սեղան
Trapece (vienādsānu).JPG
Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան
Սեղանի հատկությունները
Սեղանի ներքին անկյունների գումարը (ցանկացած քառանկյան) 360° է:
 
Ցանկացած սեղանի սրունքին առընթեր անկյունների գումարը 180° է:
 
Trapece (ne vienādsānu) 2.JPG
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: